• 06/04/2022

«Armtimes-ի տիրոջը խորհուրդ կտամ ընդդիմության հաջորդ հանրահավաքի թիվը համեմատել համաշխարհային ազգաբնակչության թվի հետ»

«Armtimes-ի տիրոջը խորհուրդ կտամ ընդդիմության հաջորդ հանրահավաքի թիվը համեմատել համաշխարհային ազգաբնակչության թվի հետ»

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
– Ծանոթացա Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող պատի թերթի անդրադարձին մեր այսօրվա հանրահավաքի մասնակիցների թվին, որը հիմք էր ընդունել Դանիել Իոննիսյանին պատկանող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կոչվող միության կողմից տարածված թիվը:

Փորձեմ հակիրճ արձագանքել
Մեր այսօրվա հանրահավաքն այնքան մեծ է եղել ու տեսանելի, որ ի տարբերություն նիկոլական ուսապարկերի ցերեկով տարածված նկարների, որոնք վերագրվում էին մեր հանրահավաքին, Դանիելը փորձել է ազնիվ մոտեցման տպավորություն ստեղծել, բայց էլի չի ստացվել ու սխալվել է` առնվազն 5000-ի կարգի, իսկ ես այսօրվա հանրահավքի թվին տիրապետում եմ, քանզի ըստ փակ պաշտոնական աղբյուրների այսօրվա հանրավաքին մասնակցած քաղաքացիների թիվը գերազանցում էր 16.000-ը:
Ինչ վերաբերվում է Armtimes-ի անդրադարձին ազգաբնակչության համամասնության վերաբերյալ, թե քանի տոկոս է հաջողվել ընդդիմությանը կոնսոլիդացնել Ազատության հրապարակում, ապա հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ. մինչև ապրիլի 16-ը Ֆրանսիայի հրապարակում 3000 քաղաքացուց ավել մարդ չէր կարողանում կոնսոլիդացնել: Եթե ձեր ասած 11.200-ը ազգաբնակչության 0.37%-էր, բա մինչև 3000 քաղաքացին քա՞նի տոկոսն են կազմել, 0.1 %, հա՞, ի դեպ որն էլ բերեց իշխանափոխության: Armtimes-ի տիրոջը խորհուրդ կտամ ընդդիմության հաջորդ հանրահավաքի թիվը համեմատել համաշխարհային ազգաբնակչության թվի հետ, գոնե էդպես մի փոքր երկար կծիծաղենք:
Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր եկել էին: Վստահ եմ, որ մեր հաջորդ հանրահավաքին ավելի շատ մարդուց եմ շնորհակալ լինելու:

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…