• 06/04/2022

«Կապիտուլյանտ ռեժիմին «քաղաքական աջակցություն» ապահովելն ավելի վատ է, քան նույնիսկ կապիտուլյացիայի սիմվոլ լինելը»

«Կապիտուլյանտ ռեժիմին «քաղաքական աջակցություն» ապահովելն ավելի վատ է, քան նույնիսկ կապիտուլյացիայի սիմվոլ լինելը»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

– Երեկվա հանրահավաքը սկսել են քննադատել նիկոլասեր որոշ «ընդդիմադիրներ»։
Մեկն ասում է՝ օպերայում մի քիչ ազատ տեղ կար, մյուսը՝ նախկիններից էր «նեղված, իսկ էն մյուսը՝ թե բա իշխանափոխություն տեղի չունեցավ։
Ու դա ասում են «ուժեր», որոնց «կուսակցությունների »քաղաքական կապիտալը միասին վերցրած 0,5-1,5 տոկոս է կազմում, իսկ ամենամեծ քաղաքական հաջողությունը՝ կապիտուլյանտների հետ նույն սեղանին (այդ թվում հարսանիքների ու խնջույքի) նստելն է իբրեւ արտախորհրդարանական «ընդդիմություն»։
Ժողովուրդ ջան, ընդդիմության ընդդիմությունը՝ իշխանություն է արդեն փաստացի։
Իսկ ձեզանից շատերը ոչ այնքան իշխանությանն են քննադատում, որքան խորհրդարանական ընդդիմությանը։
Մի հանրահավաք էլ դուք կազմակերպեք, որ պարզ լինի, ձեր կողքը բացի տնեցիներից աջակից կա՞, թե՞՝ ոչ։
Կապիտուլյանտ ռեժիմին «քաղաքական աջակցություն» ապահովելն ավելի վատ է, քան նույնիսկ կապիտուլյացիայի սիմվոլ լինելն է։
Հետո էլ նեղսրտում են՝ ինչու՞ են մեզ հաճախորդի տեղ դնում։
Հ.Գ. Ուշադրություն. խոսքս սրտացավ ու հայրենասեր քաղաքացիներին չի վերաբերում։
Այն վերաբերում է կոնկրետ կուսակցական շրջանակների, որոնք զբաղված են կապիտուլյանտների ռեժիմի պաշտպանությամբ։

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…