• April 6, 2022

Երբ եւ ինչ արդյունքներով կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ղրիմի փոխվարչապետի գնահատականները

Երբ եւ ինչ արդյունքներով կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ղրիմի փոխվարչապետի գնահատականները

«Թե, երբ կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող են հստակ պատասխանել ՌԴ զինված ուժերը, որովհետեւ նրանք լավագույնս են տիրապետում իրավիճակին: Քաղաքական տեսանկյունից ելնելով, ըստ իս, հնարավոր է, որ հակամարտությունը իր տրամաբանական ավարտին հասնի ամռան սկզբին կամ վերջին, համենյանդեպս սա ես ասում եմ, այսպես ասած, քաղաքական հոտառությունից ելնելով», -այսօր «Ազդակ» մամուլի ակումբոևմ պատասխանելով «Իրավունքի» լրագրողի հարցին, թե մոտավորապես, երբ կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղրիմյան ներկայացուցիրչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:

Իսկ, թե ի՞նչ ավարտ այն կունենա, Ղրիմի փոխվարչապետը միանշնական նկատեց.

-Բացառապես մեկ արդյունքով պետք է ավարտվի, դրանք են այն բոլոր նպատակներն ու հստակ պահանջների իրականացումը, որոնք առաջ են քաշվել ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի կողմից: Այլ արդյունք պարզապես լինել չի կարող:

Ղրիմի փոխվարչապետ Իրինա Կիվիկոն էլ փաստեց, որ հայ-ղրիմյան համագործացկությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. «Ղրիմը բավականին մեծ ներկայացուցչական կազմով արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Այցի շրջանակներում մենք երեկ հանդիպել ենք ինչպես հայ, այնպես էլ Ղրիմից Հայաստան եկած գործարաների հետ, որոնք համագործակցության նոր ծրագրերի մասին են արդեն ակտիվ քննարկումներ իրականացնում»:

Տիկին Կիվիկոն անդրադարձավ նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ղրիմում ապաստան գտած ուկարաինացիներին.«Այս ընթացքում շուրջ երեսուն հազար ուկրաինացի է Ղրիմը հյուրընկալել, որոնց ապահովվել եւ ապահովվում է ամեն ինչով»:

 

Ղրիմի գերագույն խորհրդի պատգամավոր Արմեն Մարտոյանն էլ իր վրդովվմումքը հայտնեց հայաստանյան իշխանությունների` Ղրիմի պատվիրակության նկատմամբ ցուցաբերած ոչ բարյացկամ վերաբերմունքի  համար. «Այսքան ներկայացուցչական կազմով եկել ենք Հայաստան, բայց ՀՀ ոչ մի իշխանավոր, իրեն նեղություն չտվեց գալ եւ ողջունել իրենց երկիր ժամանած Ղրիմի փոխվարչապետին»:

Հայ պատգամավորը ընդգծում է.

Անգամ երեկ միջոցառման էինք հրավիրված, որտեղ ներկա էր նաեւ ԱԺ նախագահը, բայց վերջինս անգամ չմոտեցավ եւ չողջունեց:

Ասուլիսն ամբողջությամբ  քիչ անց կարող եք դիտել «Իրավունք TV»-ի եթերում

Առնչվող գրառում

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը (Տեսանյութ)

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը…

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է ապագան: Մնում է մի քիչ էլ սպասել։ Ամեն դեպքում,լ դիտեք տեսանյութը եւ կհամոզվեք:  
Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Տարածաշրջանի ամենակարեւոր էներգետիկ օբյեկտի` Զապորոժիեի ԱԷԿ-ի համակարգված գնդակոծությունից հետո հարվածի գոտում կրկին ու կրկին հայտնաբերվել են արեւմտյան զենքի հետքեր։ Զապորոժիեի ռազմական-քաղաքացիական…
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման ժամկետը

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման…

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հայտնել է, որ դաշնակից ուժերն ամբողջությամբ կազատագրեն ԴԺՀ-ն սեպտեմբերի կեսերին։ Հաշվի առնելով, որ ԼԺՀ-ն արդեն լիովին ռուսական…