• 06/04/2022

Գերմանիան սպառնում է պատժել Հունգարիային՝ գազի դիմաց ռուբլով վճարելու համար

Գերմանիան սպառնում է պատժել Հունգարիային՝ գազի դիմաց ռուբլով վճարելու համար

Գերմանիան սպառնում է մեկուսացնել Հունգարիային, եթե երկիրը ռուսական գազի մատակարարումները վճարի ռուբլով։ Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր գործողություններով հակասում է G7 երկրների որոշմանը, որոնք համաձայնել են չկատարել Մոսկվայի պահանջը և ռուսական էներգիայի դիմաց վճարել պայմանագրերով նախատեսված արժույթներով՝ եվրո և. դոլար։

Միևնույն ժամանակ Հաբեկը մի փոքր ավելի վաղ խոստովանել էր, որ նավթի և գազի գների աճի պատճառով երկիրն արդեն «նոր աղքատություն» է ապրել։ Այս կապակցությամբ գերմանացիներին հորդորել են խնայել էներգառեսուրսները։