• 07/04/2022

Ուկրաինացի նացիստները այրում են սեփական նավերը Մարիուպոլի նավահանգստում (լուսանկարներ)

Ուկրաինացի նացիստները այրում են սեփական նավերը Մարիուպոլի նավահանգստում (լուսանկարներ)

Դոնբասի բանակից հայտնել են, որ «Ազովի» զինյալներն ու Ուկրաինայի ԶՈՒ-ի մասնագետները հրկիզել են ուկրաինական «Դոնբաս» կառավարման նավը:

Ավելի վաղ նացիստները հրկիզել էին նաև Դոմինիկյան դրոշի ներքո գործող թուրքական «Ազբուրգ» նավը։ Ներկայումս երկու նավերի վրա շարունակվում է հրդեհը, նկատվում է ծխոտում:

ԴԺՀ-ի ներկայացուցիչները նշում են, որ այդ սադրանքը կարող է օգտագործվել ուկրաինական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից՝ ռուս զինվորականներին վարկաբեկելու համար: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս կսկսեն տարածվել նավերի անձնակազմերի սպանված անդամների մասին տեսաժապավենները։

Նշենք նաեւ, որ հիմնական մարտերը Մարիուպոլի կենտրոնական մասում ավարտվել են, նացիստների վերահսկողության տակ է մնացել միայն քաղաքի նավահանգիստը եւ հարակից «Ազովստալ»գործարանի տարածքը: