• 07/04/2022

Չինաստանը ԱՄՆ-ին սպառնում է «լուրջ քայլերով», եթե Փելոսին գնա Թայվան

Չինաստանը ԱՄՆ-ին սպառնում է «լուրջ քայլերով», եթե Փելոսին գնա Թայվան

Չինաստանի իշխանությունները լուրջ քայլեր կձեռնարկեն, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան, հաղորդում է »Channel News Asia«-ն՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությանը։

«Եթե Միացյալ Նահանգներն իրենը պնդի, Չինաստանը կձեռնարկի խիստ պատասխան միջոցներ՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Սրանից բխոխ բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու են ամերիկյան կողմի վրա»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը։

Նա նշել է, որ Պեկինը դեմ է ԱՄՆ-ի և Թայվանի միջև որևէ պաշտոնական շփման, և որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Փելոսիի այցը։

Այնուամենայնիվ, պարզաբանում է հեռուստաալիքը, չնայած Փելոսիի այցի մասին ճապոնական և թայվանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին, Ներկայացուցիչների պալատի նախագահի գրասենյակը չի հաստատել նրա հնարավոր այցը։

Լրատվամիջոցները նշում են, որ Փելոսին կարող է Թայվան ժամանել շաբաթա վերջին՝ Ճապոնիա այցելելուց հետո։ «Channel News Asia»-ն իր հերթին հիշեցնում է, որ Փելոսին ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության ամենաբարձր դեմքերից մեկն է, Չինաստանի հայտնի քննադատը, երրորդը՝ ԱՄՆ փոխնախագահից հետո իշխանությունների ներկայացուցչի հերթում, եւ արտակարգ իրավիճակներում կարող է նախագահական լիազորություններ ստանալ:

Վերջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը Թայվան էր այցելել 1997 թվականին։