• 07/04/2022

Շոյգուն փետրվարից չի պատասխանում իմ զանգերին. Պենտագոնի ղեկավար

Շոյգուն փետրվարից չի պատասխանում իմ զանգերին. Պենտագոնի ղեկավար

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ փետրվարից պարբերաբար փորձում է կապ հաստատել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ, սակայն ապարդյուն։

«Նախագահ (միացյալ շտաբերի ղեկավար Մարկ) Միլլին և ես կանոնավոր կերպով փորձում էինք կապ հաստատել Ռուսաստանի մեր գործընկերների հետ՝ ապահովելու համար երկխոսության շարունակությունը… փետրվարի կեսերից: Մենք այնքան էլ հաջող չենք եղել դրանում, քանի որ ռուսները չեն արձագանքում»,- ասել է նա ԱՄՆ Սենատի բյուջեի լսումների ժամանակ: