- 07/04/2022
Թող Ձեր յուրաքանչյուր օր լինի լավագույն․Իր մասնագիտական գործունեության շնորհիվ հազարավոր մայրերի արդարության ժպիտ պարգեւող փաստաբանի խոսքը
Իր մասնագիտական գործունեության շնորհիվ հազարավոր մայրերի, քույրերի, կանանց արդարության ժպիտ պարգեւող աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, <<Լեւ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար Լեւոն Բաղդասարյանը <<Իրավունքի>> հետ զրույցում հակիրճ, բայց բովանդակալից անդրադարձավ օրվա խորհրդին․
-Սիրով շնորհավորում եմ Մայրության եւ գեղեցկության տոնը, պատիվ եմ համարում հենց Ձեր հարթակի միջոցով խոսքս հղել մեր մայրերին, կանանց,աղջիկներին։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր օր լինի լավագույնը։
-Պարոն Բաղադասրյանը, անդրադարձավ նաեւ այսօր <<Մոսկվայի Տանը>> ցուցադրված <<Ուխտագնացություն դեպի Ղրիմ>> վավերագրական ֆիլմին, փաստելով․
-Բավականին տպավորված եմ ֆիլմով, ուսանելի, պատմական ֆիլմ էր, լիահույս եմ, որ հրապարակային այլ հարթակներում եւս կներկայացվի։ Ցանկությունս է, որ մենք մեր տունը՝ միակամ ավելի լավը կառուցենք։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ