- 08/04/2022
Կադիրովը «Ազովի» նացիստներին «հոլիվուդյան» ավարտ է խոստանում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում փակված զինյալներին հոլիվուդյան, բայց ոչ երջանիկ ավարտ է կանխատեսել։
«Մարիուպոլում ողջ ուշադրությունը կենտրոնացած է «Ազովստալի» շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Փաստորեն, նախկին գործարանն օգտագործվում է բանդերականների կողմից, որպես շտաբ այդ տարածքում: Նացիստները, ինժեներական աշխատանք կատարելով, ձեռնարկությունն ինքնին իսկական ամրոց դարձրին, բունկերով… Ամեն դեպքում, Մարիուպոլում SS խմբավորումների վերջը նախատեսված է Հոլիվուդի բոլոր ժանրերի համար։ Չարության համար երջանիկ ավարտ չկա: Եվ սա իրականությունն է, որը սպասում է Բանդերայի ժառանգներին, ոչ թե կինո։ Շուտով!»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։