• 08/04/2022

Ուկրաինայում պատերազմը թեւակոխել է նոր փուլ. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար

Ուկրաինայում պատերազմը թեւակոխել է նոր փուլ. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար

Ուկրաինայում պատերազմը թեւակոխել է «նոր, սկզբունքորեն տարբեր փուլ», հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո։

Բրիտանացի նախարարի խոսքով՝ այսօր Բրիտանիան տեսնում է «ռուսական զորքերի ավելի կենտրոնացված հարձակում», որին դաշինքը համաձայնել է հակազդել՝ օգնելով ուժեղացնել ուկրաինական պաշտպանությունը։

«Պուտինը փոխել է մարտավարությունը, բայց նրա մտադրությունները մնացել են նույնը՝ վերահսկել ամբողջ Ուկրաինան», – ասել է Թրուսը՝ հավելելով, որ Բրիտանիան նույնպես կավելացնի օգնությունն Ուկրաինային, սակայն թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, դեռ որոշվում է։

Հիշեցնենք, որ երեկ CNN-ի եթերում ասել էին, որ ռուսական զորքերը կարող են վերադառնալ Կիևի շրջան Դոնբասի ազատագրումից հետո։