• 08/04/2022

Թալինում լուսաբացները խաղաղ չեն. Ընդդիմությունը  «հանձնվե՞լ է», թե՞

Թալինում լուսաբացները խաղաղ չեն. Ընդդիմությունը  «հանձնվե՞լ է», թե՞

Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով Թալին խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը  ստացել էր ընտրողների ձայների 46,63%–ը, որոշել է գնալ նոր արտահերթ ընտրությունների: Հաշվի առնելով, որ տեւական ժամանակ է, ինչ ընդդիմադիր ուժերը հրաժարվում էին մասնակցել ավագանու նիստերին, այդ կերպ, ըստ էության, խափանելով համայնքի բնականոն գործունեությունը:

Այն, որ ըննդիմադիր ավագանու անդամները հրաժարվել են ավագանու նիստերին մասնակցելուց, հայտարարել են հենց իրենք` ընդդիմադիրները եւ ոչ մեկ անգամ:

Այսօր, սակայն, Թալինի մեր աղբյուրները պնդում են, որ բավական ուշագրավ գործընթաց է նկատվում, երբ արդեն քաղաքական մեծամասնությունը որոշել է վերջնականապես գնալ արտահերթ ընտրությունների, արի ու տես ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք էլ, ինչպես տեղի մեր աղբյուրն է փաստում. «Հլու-հնազանդ համաձայն են գնալ եւ մասնակցել ավագանու նիստերին եւ աշխատել այն համայնքապետի հետ, ում հետ դեռ մի քանի օր առաջ, մինչեւ նոր ընտրությունների մասին հայտարարվելը, ոչ մի ցանկություն չունեին աշխատելու, ավելին բառ փոխանակելու: Հիմա մարդիկ որոշել են, որ չէ, գալիս են ավագանու նիստերին եւ, որ դեմ են նոր ընտրությունների: Մենք թալինցիներս արդեն հոգնել ենք այս խաղերից, բա ավագանու նիստերի մասնակցող էիք` ինչի՞ էիք կաթվածահար արել այս ամիսներին համայնքի աշխատանքները, կամ հիմա նույն Տավրոս Սափեյանը, ոն՞ց դարձավ Ձեզ համար ընդունելի համայնքապետ»,-վրդովվածնկատեց թալինցիներից մեկը:

Մեկ ուրիշն էլ փաստում է. «Նախորդ ընտրություններին հազիվ իրար կպան մի քանի տոկոս ստացան, հիմա հասկանում են, որկարող է էդ տոկոսներն էլ զրոյանան, գնում են նիստերի: Թալինցիների ճակատագրի հետ են խաղում, բա ասում էիք` ոչ մի դեպքում, կամ մենք`կամ Տավրոսը, հիմա ո՞նց եք գնալու Տավրոսի հետ աշխատելու, սա ընդդիմության հերթական խաղն է հանուն պաշտոնի»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ