- 09/04/2022
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ուղղակի ռազմական բախման վտանգ կա. դեսպան
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ արևմտյան երկրների գործողություններն Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ֆոնին վտանգավոր են և սադրիչ, դրանք կարող են հանգեցնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ուղղակի ռազմական դիմակայության:
«Արեւմտյան պետություններն անմիջականորեն մասնակցում են ընթացիկ իրադարձություններին, քանի որ շարունակում են Ուկրաինային զենք եւ զինամթերք մատակարարել՝ դրանով իսկ հետագա արյունահեղություն հրահրելով»,- ամերիկյան Newsweek պարբերականին ասել է Անտոնովը:
«Մենք նախազգուշացնում ենք, որ նման գործողությունները վտանգավոր են եւ սադրիչ, քանի որ դրանք ուղղված են մեր պետության դեմ»,- ընդգծել է Անտոնովը՝ հավելելով, որ դրանք «կարող են ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին հանգեցնել ուղղակի ռազմական առճակատման»:
«Արեւմուտքից զենքի եւ ռազմական տեխնիկայի ցանկացած մատակարարում, որն իրականացվում է Ուկրաինայի տարածքով տրանսպորտային ավտոշարասյուներով, օրինական ռազմական թիրախ է մեր Զինված ուժերի համար», — ասել է ՌԴ դեսպանը: