• 09/04/2022

Հերիքա թշնամու առաջ կզենք, հայը պետք է ապացուցի, որ նվասատացող չի, այլ՝ նվաստացող․ «Անահիտ» ջոկատի հրամանատար

Հերիքա թշնամու առաջ կզենք, հայը պետք է ապացուցի, որ նվասատացող չի, այլ՝ նվաստացող․ «Անահիտ» ջոկատի հրամանատար

<<Մեր երկիրը այսօր գտնվում է դավաճանների ձեռքում, մինչեւ մենք մեր ներքին թշնամուց երկիրը չմաքրենք, մենք ոչնչի չենք հասնի։ Ես հավատում եմ, որ մեղավորները պատժվելու են ու այդ օրը սարարերի հետում չէ, բայց ինչքան շուտ մաքրենք մեր երկիրը դավաճաններից այնքան լավ մեզ համար։ Էս ներքին թշնամին ամեն ինչ անում է , որ Արցախը դառնա Ադրբեջանի կազմ, բայց հայի զտարյուն տեսակը պետք է ոտքի կանգնի, հայը պետք է ապացուցի, որ հայը նվասատացող չի, այլ նվաստացող, մինչեւ զտարյուն հայը չարթանան, մենք էս օրից էլ վատ օրերի ենք հանդիպելու>>, –<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով առկա մարտահրավերներին, ասաց «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։

-Տիկին Մարտիրոսյանը, ԳՇ նախկին պետ Մոսես Հակոբյանը ասում է, որ պետք է օր առաջ թշնամուն Զանգեզուրով միջանցք տալ, որպեսզի պահպանենք Լաչինչի միջանցքը։

-Մենք ոչ մի բան չունենք թշնամուն տալու, էդ ասողը գլուխը պատովն է տալիս, պատն էլ գլխովը։ Բաներ կան, որ չի կարելի անցնել, էս ինչ կարմիր գծեր եք անցնում՝ Լաչինի միջանցքն էլ է մերը, Սյունիքի միջանցքն էլ է մերը։ Էսօրը թուրքը Սյունիքում է, ու մենք տենց հայտարարություններ են անում, էս ինչ բան է։ Մենք, որ երեսուն տարի առաջ էդքան տարածքներ գրավեցինք, փոխարենը իրենք մեզ դեպի Բաքու ճանապա՞րհ են տվել, էս ինչ անհեթեթ բաներ են խոսում։ Տենց լավ չի , ուզո՞ւմ եք Մեղրին տանք, Գորիսը տանք,  Երեւանը տանք։ Որ մի հայը նման բաներ է հայտարարում ինքը իմ համար թուրքից ոչնչով չի տարբերվում թշնամուց։ Թող հիշեն Մոնթեի խոսքերը, որ ասում էր, որ եթե մենք կորցնենք Արցախը, հենց նույն պահին կթերթենք մեր պատմության վերջին էջը։ Էս ինչ դավաճանական հայտարարություններ են հնչում, հերիքա թշնամու առաջ կզենք, հերիքա ես-ը առաջ տանենք։ Մենք էս պատերազմում էլ կհաղթեինք, եթե մեր մեջքի հետեւից մեզ չխփեին, եթե թիկունքում ոչինչ չստորագրեին։ Ասում են, որ չկանգնեցինք թուրքը մտնելու էր Ստեփանակերտ, իսկ Դուք գիտե՞ք, որ երեսուն տարի առաջ մենք հենց Ստեփանակերտից ենք թուրքին շպրտել։ Էսօր էս ինչեր են խոսում, մենք բոլորս պետէ է միանանք ու պաշտպանենք մեր հողերը։