• 09/04/2022

«Ազովի» պարագլուխների տարհանման ձախողումը Մարիուպոլից. պատմել է գերված օդաչուն (տեսանյութ)

«Ազովի» պարագլուխների տարհանման ձախողումը Մարիուպոլից. պատմել է գերված օդաչուն (տեսանյութ)

Ուկրաինացի գերեվարված զինվորական Դմիտրի Բուլլակովը մանրամասներ է հայտնել «Ազով» նացիստական գնդի պարագլուխներին ուղղաթիռներով Մարիուպոլից տարհանելու անհաջող փորձի մասին:

Բուլլակովը, որը գտնվում էր խոցված ուղղաթիռներից մեկում, պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ապրիլի 5-ին՝ գտնվելով Մելիտոպոլի ռուսական զինվորական հոսպիտալում։

Բուրլակովի խոսքով ՝ իրենց ուղղաթիռը թռել է Դնեպրոպետրովսկից, անձնակազմը պետք է հասներ այն կետին, որտեղ ընկել է առաջին ուկրաինական Մի-8-ը եւ փորձել գտնել ողջ մնացած զինյալներին:

Սակայն ուկրաինական հրամանատարության այդ ծրագրերին վիճակված չէր իրականանալ. երկրորդ մեքենան նույնպես ընկավ Դոնբասի պաշտպանների կրակի տակ, և «ազովցիներին» փրկելու առաքելությունն անփառունակ ձախողվեց։