• 09/04/2022

ԱՄՆ-ն վախենում է, որ Լե Պենը կշրջանցի Մակրոնին եւ կդառնա Ֆրանսիայի նախագահ

ԱՄՆ-ն վախենում է, որ Լե Պենը կշրջանցի Մակրոնին եւ կդառնա Ֆրանսիայի նախագահ

ԱՄՆ-ի վարչակազմն անհանգստացած է, որ «Ազգային միավորում» ֆրանսիական ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը զգալիորեն կրճատում է նախընտրական մրցավազքում Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնից հետ մնալը:

Այս մասին հայտնում է «Politico» թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի «աճող անհանգստությունը» պայմանավորված է նրանով, որ Սպիտակ տան աշխատակիցների կարծիքով՝ «Լե Պենի հնարավոր հաղթանակն ապակայունացնելու էր Մոսկվայի դեմ արեւմտյան կոալիցիան» եւ, մասնավորապես, կարող էր դրդել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մյուս ղեկավարներին՝ վերանայել այդ դաշինքին անդամակցելու հարցը:

Հրատարակությունը նշում է, որ Լե Պենից Մակրոնի պարտությունը «հսկայական ճեղք կառաջացներ Բայդենի եւ նրա եվրոպացի գործընկերների կողմից կանգնեցված տրանսատլանտյան պատում», որը կառուցվել է Դոնալդ Թրամփի նախագահությունից հետո, ով «կասկածի տակ էր դնում դաշինքները»:

Ամերիկացի պաշտոնատար անձինք նաեւ նշել են, որ ուշադիր հետեւում են Ֆրանսիայի ընտրություններին եւ «տեղեկություններ են փոխանակում Ռուսաստանի կողմից հնարավոր միջամտության մասին, օրինակ՝ բոտերի կամ կեղծ հաշիվների օգնությամբ»:

«Elabe» ընկերության ուրբաթ օրը հրապարակված հարցման համաձայն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկինի պես առաջատարն է նախընտրական մրցապայքարում, սակայն ընտրություններից մի քանի օր առաջ Մարին Լե Պենի հետ տարբերությունը զգալիորեն նվազել է: Ներկա պահին ֆրանսիացիների 26 տոկոսը մտադիր է իր ձայնը տալ պետության գործող ղեկավարին: Եվս 25 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկեր Լը Պենի օգտին։ Այսինքն, երկրորդ փուլն անխուսափելի է: Իսկ ահա նշված հարցումներով, Մակրոնի եւ Լը Պենի՝ ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու դեպքում գործող նախագահի օգտին կքվեարկի հարցվածների 51 տոկոսը, իսկ 49 տոկոսը ՝ Լե Պենի օգտին: Մինչդեռ Մակրոնի Մարկանիշն արագ անկման մեջ է, իսկ ահա Լը Պենի վարկանիշը՝ նույնքան ակտիվ աճի: Այսինքն, հարցումներից հետո ընկած ժամանակահատվածում արդեն իսկ ներկայացված թվերը իրականում այլ էին, ու մինչեւ երկրորդ փուլ դեռ նորից է փոխվելու:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա կիրակի։