• April 9, 2022

«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի ընդունելություն

«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի ընդունելություն

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի ընդունելության մասին։

Ուսումնառության տևողությունն է 2 ամիս՝ շուրջ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների  զարգացման թեմաներով։

Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։

Դպրոցում ուսումնառությունը անվճար է։

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։

Ընդունելության պայմաններին ու դիմում-հայտին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/Argh3vUXVFHw8v8r9 ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 30-ը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:

 

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Առնչվող գրառում

Ուկրաինան միջուկային ահաբեկչություն է կատարել. Զելենսկին հրամա՞ն է կատարել

Ուկրաինան միջուկային ահաբեկչություն է կատարել. Զելենսկին հրամա՞ն է կատարել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևի ռեժիմի «միջուկային ահաբեկչության» մասին։ «Օգոստոսի 7-ին Զելենսկու ռեժիմը միջուկային նոր ահաբեկչություն կատարեց Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգետիկ…
Բարձր ճշգրտության հրթիռի հարվածների արդյունքում զոհվել է ուկրաինական 150 զինծառայող (Տեսանյութ)

Բարձր ճշգրտության հրթիռի հարվածների արդյունքում զոհվել է ուկրաինական 150…

Խարկովի մարզում բարձր ճշգրտության օդային արձակված հրթիռների հարվածների արդյունքում խոցվել են Ուկրաինայի Զինված ուժերի 92-րդ մեխանիզացված բրիգադի գումարտակի և 113-րդ տարածքային…
ԱՄՆ-ն արգելափակել է Himars-ների մատակարարումն Ուկրաինա. Avia

ԱՄՆ-ն արգելափակել է Himars-ների մատակարարումն Ուկրաինա. Avia

ԱՄՆ-ն արգելափակել է Himars MLRS-ի մատակարարումն Ուկրաինա, հայտնում է Avia պորտալը։ Մինչև այս ամսվա վերջ ԱՄՆ-ն Ուկրաինային նոր հրթիռային համակարգեր չի…