• April 9, 2022

«Առանց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի համանախագահություն չի կսրող լինել». Շարմազանով

«Առանց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի համանախագահություն չի կսրող լինել». Շարմազանով

Երեկվանից ակտիվ քննարկվում է Ռուսաստանի եւ հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի թեման։

Ռուսաստանի մասով.

Ռուսաստանը շարունակում ու տեսանելի ապագայում շարունակելու է մնալ մեր տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողը։

Առանց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի համանախագահություն չի կսրող լինել։

Հետեւաբար ,ՀՀ որոշ իշխանավորների անհեթեթ մեկնաբանություններն այս առնչությամբ ծիծաղելի են:
Ռուսաստանը շարունակելու է պահել իր խաղաղապահներին Արցախում,իսկ 102-րդ ռազմաբազան ՝Հայաստանում։

Դա բխում է նաեւ Հայաստանի ու հայության շահերից։

Հայ-ռուսական հարաբերությունների մասով.

Այս հակապետական ռեժիմի օրոք հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ չեն կարող զարգանալ։

Սրանք իրենց «ուղնուծուծով» հակառուսական են,ուստի դաշնակից չեն ընկալվել ու ընկալվելու ։

Կապիտուլյանտ ռեժիմի «պոտոլոկը» կարող է լինել հնազանդ վասալի կարգավիճակը,բայց ոչ երբեք Ռուսաստանի դաշնակից լինելը։

Համազգային անհրաժեշտություն է Փաշինյանի եւ նիկոլական իշխանության հեռացումը։

Դրանից հետո Հայաստանի նոր իշխանությունը պետք է ամեն ինչ անի հայ-ռուսական հարաբերություններին հաղորդելու իրական դաշնակցային բնույթ,լինի կանխատեսելի ու վստահելի դաշնակից։

Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը։

https://t.me/eduardsharmazanov/90

Առնչվող գրառում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկական ընկերությունները հրաժարվում են դոլարից ռուսական վառելիք գնելիս: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով մաքսային փաստաթղթերին։ Նյու Դելին հունիսին Ռուսաստանից…
«Օ» խմբավորումը շարունակում է հարձակումը. զրահատեխնիկայի հսկայական շարասյուն Դոնբասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Օ» խմբավորումը շարունակում է հարձակումը. զրահատեխնիկայի հսկայական շարասյուն Դոնբասում…

«Օ» խմբավորումը շարունակում է գրոհը: Այս մասին հատուկ գործողության գոտուց ռազմական թղթակիցների կադրերում։ Դոնբասի ճանապարհներին զրահատեխնիկայի հսկայական շարասյուն կա։ Զինվորական տեխնիկայի ուշագրավ…
Չեչենները հարցաքննում են ուկրաինացի գերուն (Տեսանյութ)

Չեչենները հարցաքննում են ուկրաինացի գերուն (Տեսանյութ)

«Մեկ այլ բանտարկյալ. Օրինակելի: Ես հասկացա, որ դևը խաբել էր նրան և որոշեցի չգայթակղել ճակատագրին։ Արդյունքում, Միխայիլը հանձնվեց «Ախմատի» հատուկ ջոկատայինների…