• 10/04/2022

Հրթիռային հարվածներ են հասցվել Դնեպրոպետրովսկին

Հրթիռային հարվածներ են հասցվել Դնեպրոպետրովսկին

Անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցվել Դնեպրոպետրովսկի (անվանափոխությունից հետո՝ Դնեպր) ռազմական ենթակառուցվածքին։

Այս մասին խոսել է շրջանային խորհրդի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկը: Մանրամասնելով գիշերային հրետակոծությունը, նա հայտարարել է Պավլոգրադում մեկ «ենթակառուցվածքային օբյեկտի» ամբողջական ոչնչացման մասին: Եվս մեկ օբյեկ ոչնչացվել է Դնեպրոպետրովսկ քաղաքում։

Քանի որ Ուկրաինայում օրենք է ընդունվել, որն արգելում է հրետակոծությունների, հարվածների և դրանց հետևանքների լուսանկարելն ու տեսանյութը նկարելը, մինչ այժմ այդ հայտարարությունները չեն հիմնավորվել տեանյութով։ Հավանաբար, ՌԴ պաշտպանության նախարարության առավոտյան ճեպազրույցից մենք կիմանանք, թե կոնկրետ որ «ենթակառուցվածքային օբյեկտները» են խոցել հրթիռները։