• 10/04/2022

Մարիուպոլից փախչել փորձող ուկրաինացի նացիստները գրավել են 2 օտարերկրյա նավ

Մարիուպոլից փախչել փորձող ուկրաինացի նացիստները գրավել են 2 օտարերկրյա նավ

Մարիուպոլի ծովային նավահանգստում ուկրաինական ազգայնական ստորաբաժանումների նահանջող մնացորդները գրավել են երկու օտարերկրյա նավ՝ «Ցարևնա» և «Լեդի Ավգուստա», ապրիլի 10-ին Դոնեցկում կայացած ճեպազրույցում ասել է ԴԺՀ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Նրա խոսքով, այս նավերի անձնակազմերին պատանդ պահելով, ազովյան ազգայնականները տախտակամածներից կրակում են 120 մմ ականանետերով, տարբեր տեսակի նռնականետերով և հրետանային զինատեսակներով։

Այս նավերի անձնակազմի անդամների ճակատագիրը և նրանց առողջական վիճակը դեռևս անհայտ է։

«ԴԺՀ-ի բանակի, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետ միասին, անում են հնարավոր ամեն բան՝ փրկելու ուկրաինացի ազգայնականների կողմից բռնի պահվող նավաստիների կյանքը», – ասել է Բասուրինը:

Հատկանշական է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի զեկույցներում դաշնակից ուժերը միայն «գրոհում են Մարիուպոլը», մինչդեռ իրականում քաղաքում արդեն հաստատվել է ԴԺՀ-ի իշխանությունը, նշանակվել է քաղաքապետ. իսկ Մարիուպոլում ուկրաինական զավթիչների խմբի մնացորդները հետ են շպրտվել դեպի ծով։

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…