• 11/04/2022

Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս ամառ անդամակցել ՆԱՏՕ-ին. Times

Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս ամառ անդամակցել ՆԱՏՕ-ին. Times

Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս ամառ անդամակցել ՆԱՏՕ-ին, գրում է բրիտանական Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաների խոսքով՝ դաշինքին երկու երկրների անդամակցությունը դարձել է «քննարկումների և բազմաթիվ հանդիպումների թեմա» ՆԱՏՕ-ի արտգործնախարարների բանակցություններում։

Ակնկալվում է, որ հունիսին հայտ կներկայացնի Ֆինլանդիան, որին կհաջորդի Շվեդիան։

Եվրոպացի դիվանագետները, որոնց հետ զրուցել են թերթը, ասել են, որ երկու երկրներն էլ կընդլայնեն ՆԱՏՕ-ի հնարավորությունները, հատկապես հետախուզության հավաքման ոլորտում և ռազմաօդային ուժերի հզորացման շրջանակներում։ Դիվանագետներից մեկի կարծիքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքում «իրական խաղացողներ» կլինեն։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ չի համարում էկզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի համար։

Ֆինլանդիան և Շվեդիան հյատարարել են իրենց երկարաժամկետ չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո։