• 11/04/2022

Ձայների 97 տոկոս հաշվարկից հետո Մակրոնն առջեւում է

Ձայների 97 տոկոս հաշվարկից հետո Մակրոնն առջեւում է

ՆԳՆ-ի վերջին ընդհանուր տվյալներով՝ ձայների 97 տոկոս հաշվարկից հետո Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը պահպանում է առաջնորդի դիրքերը պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով 27,6 տոկոս ձայն։

Աջ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին լը Պենը զբաղեցնում է երկրորդ տեղը (23,41 տոկոս), ձախ «Չհնազանդված Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը՝ երրորդ (21,95 տոկոս)։

Նախագահական մրցավազքից դուրս մնացած թեկնածուների մեծ մասը կողմնակիցներին կոչ է արել երկրորդ փուլում աջակցել Էմանուել Մակրոնին, տեղեկացրել է Euronews-ը։

Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթ հետո՝ ապրիլի 24-ին։