• 11/04/2022

Գորիսում կրակոցներ են հնչել. մահացել է 56-ամյա տղամարդ

Գորիսում կրակոցներ են հնչել. մահացել է 56-ամյա տղամարդ

Երեկ, ապրիլի 10-ին, կրակոցեր են հնչել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ապրիլի 10-ին, ժամը 23։20-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանն էր։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 13 շենքի հարևանությամբ Գորիսի բնակիչ 32-ամյա Հարություն Սինանյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող հրազենով կրակել է Գ․ Խաչատրյանի վրա։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճ, դանակ և արնանման հետքեր։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։