• April 11, 2022

Արթուր Թովմասյան. «Խաղաղության դարաշրջան». Միայն մի դեպքում (Տեսանյութ)

Արթուր Թովմասյան. «Խաղաղության դարաշրջան». Միայն մի դեպքում (Տեսանյութ)

«Խաղաղության դարաշրջան».

Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կարելի է կնքել միայն մեկ պայմանի դեպքում՝ Հայոց Ցեղասպանությունը և Արցախի անկախությունը ճանաչելուց հետո:

Իսկ ի՞նչ է պետք այդ պայմանին հասնելու համար… Հզոր Հայրենիք ու պետականություն ունենալու համար նախ և առաջ պետք է ունենալ հզոր պաշտպանության բանակ: Որքան ուժեղ է ռազմական բանակը, այնքան ավելի խաղաղ է երկիրդ, ավելի պինդ է թիկունքդ, այնքան ուժեղ ես արտաքին հարաբերություններում (աշխարհի հզորները միշտ կանգնել են հզորների կողքին), այնքան ապահովված է ժողովրդիդ անվտանգությունը, այդպես ենք եղել մենք մինչև 2018 թվականը:

Իսկ ի՞նչ արեցին 2018-ին հեղաշրջումով իշխանությունը զավթած հայասպան և ոչ հայակենտրոն արարածները… սրանք գալուն պես, անխնա և միտումնավոր առաջին հարվածը հասցրեցին ռազմա-պաշտպանական ոլորտին, հարվածներ հասցնելով մեր փառապանծ հաղթանակած բանակին, բարոյազրկելով և նվաստացնելով առաջին Արցախյան պատերազմի հերոսներին, և սկսեցին բանակցել սեփական կետից (ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք), ինչը բերեց 2020 թվականի աղետալի պատերազմի արդյունքին:

Մենք պարտավոր ենք ունենալ հզոր բանակ, եթե ուզում ենք ունենալ Ազգ, Հայրենիք, Պետություն: Խաղաղություն լինելու է միայն ՄԵՐ հաղթանակով և ՄԵՐ պայմանով:

Մեզ, հայերիս, ընդամենը մեկ բան է պետք հասկանալ և գիտակցել՝ մեր պատմությունը: Մենք, հայերս, մի շատ վատ սովորություն ունենք. իմանալով ճշմարտությունը և հարցի լուծման ճիշտ տարբերակը, ու չգնահատելով անցյալի ձեռքբերումները, ընկնում ենք երկրորդական լուծումների հետևից և հայտնվում հին տաշտակի առջև: Այդպես է եղել միշտ, պատմությունը դա հաստատել է. ուզում եմ ձեզ ներկայացնել պատմությունից մի դրվագ, որը 102 տարի առաջ գրված է Ավետիք Իսահակյանի կողմից.

«Ուրեմն՝ նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ: Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը: Հնար չկա,կորած է թե՜ Ղարաբաղը, թե՜ Զանգեզուրը, թե՜ Նախիջևանը:

Դուք հավատում ե՞ք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում, հրաշք պիտի լինի, եթե ազատվի: Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, Ֆրանսիան գիտենք ինչ է… Անգլիան էլ մյուս կողմից էլ Ադրբեջանին է զինում, խաբում են մեզ:

Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը….»

«…Մեզ մնում է միայն ռուսը…Վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից, ուշ կամ կանուխ… Ֆրանկոանգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է… Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բաքու…

Ռուսը նրանց համար ավելի վտանգավոր է քան իսլամը….. Տեսնում ե՞ս թե ինչ է խորհում Եվրոպան, թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ: Եվ եթե մեր ղեկավարները դա հասկանային այս Ղարսը կորցրած չեին լինի և 6000 հայ հողի տակ դրած….»: Ավետիք Իսահակյան 1920թ.

Հ.Գ. Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան: ՆժԴԵՀ

Առնչվող գրառում

Բացառիկ կադրեր. ռուսական հրետանին ոչնչացնում է թշնամու տանկը (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր. ռուսական հրետանին ոչնչացնում է թշնամու տանկը (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր. ռուսական հրետանին «Կրասնոպոլ» կառավարվող հրթիռի կիրառմամբ ոչնչացնում է թշնամու տանկը: Տանկիստները գիտակցելով, որ կրակի տակ են, փորձեւմ են ակտիվ…
Ռուսական զորքերը մտել են քաղաք և ոչնչացնում են թշնամու դիրքերը (Տեսանյութ)

Ռուսական զորքերը մտել են քաղաք և ոչնչացնում են թշնամու…

Ռուսական զորքերը մտել են քաղաք և ոչնչացնում են թշնամու դիրքերը: «Իրավիճակը լարված է, մի կողմից մենք արդեն մտել ենք քաղաք, գործարանի…
Ռուսական բանակը հարվածել է հիպերձայնային «Կինժալով»

Ռուսական բանակը հարվածել է հիպերձայնային «Կինժալով»

Ռուսական բանակը հարվածել է հիպերձայնային «Կինժալով», որը Ուկրաինայի զինված ուժերը, բնականաբար, չեն կարողանում հետ մղել: Վիննիցայի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի օբյեկտներում…