• 11/04/2022

«Իսկանդերները» ոչնչացնում են ուկրաինական թիրախները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իսկանդերները» ոչնչացնում են ուկրաինական թիրախները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակվել են հակառակորդի թիրախների դեմ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի գործողության կադրերը։ Ուկրաինայում ապառազմականացման գործողությունն իրականացվում է ամենահզոր և արդյունավետ զինատեսակների կիրառմամբ։

Օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը դիպուկ հարվածներով ոչնչացնում են հակառակորդի ռազմական ենթակառուցվածքի հատկապես կարևոր օբյեկտները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, հրամանատարական կետերը, զենքի և զինամթերքի պահեստները, կապի կենտրոնները և վառելիքի և քսանյութերի պահեստները:

«Իսկանդերը» թիրախը խոցելու համար օգտագործում է հիմնականում բալիստիկ հրթիռներ, սակայն կարող է թեւավոր հրթիռներ և միջուկային զենք օգտագործել։