• 11/04/2022

Օդեսայի մերձակայքում ուկրաինական հենակետին հասցված հարվածը բազմաթիվ զինվորների է ոչնչացրել (ֆոտո)

Օդեսայի մերձակայքում ուկրաինական հենակետին հասցված հարվածը բազմաթիվ զինվորների է ոչնչացրել (ֆոտո)

Օդեսայի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի հենակետին հասցված հարվածը ոչնչացրել է բազմաթիվ զինվորականների, որոնց մասին տեղեկություն է հայտնվել ուկրաինական ցանցերում։

Տեղական իշխանությունները, մինչդեռ, փորձում են թաքցնել հսկայական կորուստների փաստը։ Սկզբում պաշտոնապես հաղորդվեց մեկ զոհված զինծառայողի մասին, հետո հրապարակվեց երեքի լուսանկարը։

Սակայն տեղի բնակիչները և նույնիսկ «տեղեկացված» հասարակայնությունը գրում է, որ տասնյակ մարդիկ են զոհվել, շատերը վիրավորվել են։

«Փաստորեն, ռուսական կրակի հետևանքները նկարահանելու արգելքն անհրաժեշտ է, որպեսզի «Կալիբր», «Օնիքսներ» և «Իսկանդերներ» հարվածներից հետո հայտարարվի՝ «Մեկ մարդ մահացել է», «վիրավորվել է ապակու բեկորից»։ Մինչդեռ իրականում տասնյակ մարդիկ են զոհվել։

Կորուստները թաքցնելու սովորական մեթոդ՝ անձնակազմի և բնակչության հետագա բարոյալքումից խուսափելու համար », – մեկնաբանել է ռազմական դիտորդ Բորիս Ռոժինը իր «Colonel Cassad» բլոգում: