• 11/04/2022

Չեչնիայի «սպեցնազը» անցնում է նացիստների «դիակների վրայով» (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)

Չեչնիայի «սպեցնազը» անցնում է նացիստների «դիակների վրայով» (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցույց է տվել, թե ինչպես են չեչեն հատուկ ջոկատայինները առաջ շարժվում նացիստների «դիակների վրայով»՝ Դոնբասի օկուպացված տարածքների լավ ամրացրած պաշտպանական շրջանում։

«Ռուսաստանի հերոս Ախմաթ-Խաջի Կադիրովի անունը կրող հատուկ նշանակության ոստիկանության գնդի մարտիկների ջանքերով իրենց հրամանատար, իմ սիրելի Եղբայր Զամիդ Չալաևի գլխավորությամբ, պատասխանատու տարածքների մեծ մասը զերծ է մնացել բանդերականների ներկայությունից։

Պատկերն ամենահաճելի չէ՝ ամեն քայլափոխի պատահում ես ազգային գումարտակների երբեմնի «քաջարի մարտիկների» մնացորդներին։ Չեչնիայի անվտանգության ուժերը նացիստներին երկարատև դիմադրության ոչ մի հնարավորություն չեն թողնում։

Նախանձելի է մեր մարտիկների լավ համակարգված ու արդյունավետ աշխատանքը։ Պլանավորված առաջադրանքները կատարվում են ամենակարճ ժամկետում։

Փաստորեն, ուկրաինացի զինծառայողները նման հմտությունների խիստ պակաս ունեն։ Նրանց համար ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ մի քանի հրթիռ արձակել բնակելի թաղամասերի ուղղությամբ՝ դրանով իսկ վիրավորելով կամ սպանելով մեկ տասնյակ խաղաղ բնակիչների։ Եվ, իհարկե, այն կներկայացվվի, որպես հերթական հանցագործություն՝ ռուս զինծառայողների կողմից։

Ընկերներ, նացիկի երաժշտությունը երկար չհնչեց։ Ֆաշիստական ​​օրհներգի անփույթ նոտաները կտրուկ փոխվեցին ռուս զինվորների ցավալիորեն ծանոթ ռիթմիկ երթի։ Հաջողություն եմ մաղթում մեր մարտիկներին։ Մի կանգնեք, քաջարի մարտիկներ, առջևում մեզ պայծառ հաղթանակ է սպասում»,- գրել է Կադիրով՝ որպես հրապարակված կադրն ուղեկցող մեկնաբանություն։