• 11/04/2022

Ռուսական «Կինժալը» ոչնչացրել է Դոնբասում ուկրաինական ուժերի հրամանատարական կետը և «Աջ հատվածի» ճամբարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական «Կինժալը» ոչնչացրել է Դոնբասում ուկրաինական ուժերի հրամանատարական կետը և «Աջ հատվածի» ճամբարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դոնբասում ոչնչացվել է «Աջ սեկտոր» նացիստական կազմակերպության բազային ճամբարը և Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ապրիլի 11-ի կեսօրին Դոնեցկի մարզի Չասով Յար գյուղի մոտ «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգը ոչնչացրել է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման թաղված, լավ պաշտպանված հրամանատարական կետը», – ասել է նա ճեպազրույցում:

«Դոնեցկի մարզի Նովոգրոդովկա բնակավայրի տարածքում ոչնչացվել է Աջ հատվածի նացիստների ահաբեկչական կազմակերպության հենակետային ճամբարը»,- հավելել է Կոնաշենկովը։