- 12/04/2022
Իրականությունը` խաղաղության քողի տակ Արցախի վերջնական հանձնումն է Ադրբեջանին` Հայաստանի սուվերեն տարածքները նույնպես վտանգի տակ դնելով. Հենրիխ Դանիելյան
![Իրականությունը` խաղաղության քողի տակ Արցախի վերջնական հանձնումն է Ադրբեջանին` Հայաստանի սուվերեն տարածքները նույնպես վտանգի տակ դնելով. Հենրիխ Դանիելյան](https://soyuz.iravunk.am/wp-content/uploads/2022/04/Հենրիխ-scaled.jpg)
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հստակ համաձայնեց իրեն հարց ուղղած քաղաքացու այն պնդման հետ, որ նրանք իշխանությունը զավթել են, որ մարդիկ իրենցից երես են թեքել, որ նրանց սուտն այլևս բացահայտված է հանրության համար։ Նա շնորհակալություն հայտնեց և ասաց, որ իրենց գործն է, որ հիասթափված են, հետևաբար այլևս փլուզված է նաև Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների դեմոկրատիայի առաջամարտիկ լինելու միֆը։
Ալեն Սիմոնյանը մեկ այլ օգտատիրոջ կողմից իրեն ուղղված հարցին, այն, որ Արցախը համարու՞մ է Ադրբեջանի մաս, պե՞տք է գտնվի Ադրբեջանի կազմում, նա պատասխանեց,֊《 Ես հիմա իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել》։ Այսինքն, այս ամենից կարող ենք հասկանալ մեկ բան, որ որպես բանակցություն ներկայացվող մոնոլոգը` Նիկոլի և Ալիևի մեջ ևս բացահայտված է` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսք անգամ չի գնում և ամենայն հավանականությամբ իրենց ստիպել են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում. ըստ էության պնդում, որն ընդունելի է այս իշխանությունների համար։ Իրականությունը` խաղաղության քողի տակ Արցախի վերջնական հանձնումն է Ադրբեջանին` Հայաստանի սուվերեն տարածքները նույնպես վտանգի տակ դնելով։
Մեր պնդումները կլինեն հետևյալը` ” Ալեն Սիմոնյան, դուք չե՛ք տիրապետում իրավիճակին, դուք չունե՛ք ժողովրդի աջակցությունը, դուք չունե՛ք մանդատ Հայաստանը և Արցախը թուրքին հանձնելու, և ես կասեմ այն, ինչը թույլ չեն տալիս ձեզ` ամենայն հավանականությամբ ձեր վրա ինչ֊որ բաներ թափ տալու միջոցով.
ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ”։