• 12/04/2022

«ԻՐԱՎՈՒՆՔ TV»-Ի ԱՌԱՋԻՆ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

«ԻՐԱՎՈՒՆՔ TV»-Ի ԱՌԱՋԻՆ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ԵրեւանիՄոսկվայի տանըհանդիսատեսի դատին հանձվնեցՈւխտագնացություն դեպի Ղրիմփաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանել էրԻրավունք TV”-ի անձնակազմը` ի դեմս ՍԻՄ կուսակցության նախագահ, Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միությանշարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի, որը նաեւ հանդես եկավ ֆիլմի մասին բացման խոսքովª ասելով. “Ֆիլմը ծնվեց հետեւյալ կերպ` 2019թ. մենք կազմակերպեցինք Հայաստանի մշակույթի օրեր Ղրիմում: Դա բազմաթիվ միջոցառումների  շարք էր: Այստեղից մենք մեկնեցինք ավտոբուսով` քառասուն հոգով: Շատշատերն այսօր, որ ներկա են ֆիլմի ցուցադրությանը, այդ քառասուն հոգու մեջ էին: Մի շարք մարդիկ ինչինչ պատճառներով այսօր բացակայում են, բայց այսպես ձեւավորվեց Ղրիմի բարեկամների ակումբը: Հետագայում այդ ակումբը շարունակեց իր աշխատանքը: Եվ մենք որոշեցինք, որ այդ ակումբը պետք է ունենա իր աշխատանքի արդյունքը, որը ձեւակերպվեց որպես ֆիլմ: Ֆիլմի հիմնական իմաստը հետեւյալն է` մենք ինչի ենք անվանել ֆիլմըՈւխտագնացություն դեպի Ղրիմ“, որովհետեւ Ղրիմը նույնքան հայկական տարածք է, հող է, մշակույթ է, օջախ է, ինչպես շատշատ այլ օջախներ: Եվ եթե նայենք, թե ինչքան ժամանակ են մեր նախնիները այդտեղ բնակվել, ստեղծագործել, կառուցել, ապահովել պաշտպանությունը, կռվել այդ երկրի ազատության եւ ինքնիշխանության համար, ապա մենք միշտ կտեսնենք, որ շատ քիչ տարածքներ, երկրներ կան, որտեղ մենք ունենք այդպիսի ժառանգություն“: Այնուհետեւ հանդես եկավ Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը` իր ելույթի մեջ ֆիլմի համար շնորհակալություն հայտնեց Հայկ Բաբուխանյանին` ասելով. “Դուք իրոք արել եք արժանի գործ: Ու այս ֆիլմի հիման վրա ես կխնդրեմ, որպեսզի Ղրիմում անցկացվի վավերագրական ֆիլմերի փառատոն` նվիրված Ղրիմի եւ Ղրիմում բնակվող ազգաբնակչություններին“: Որից հետո ֆիլմի մասին իրենց կարծիքներով կիսվեցին ֆիլմի մասնակիցներն ու հյուրերը:

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, “Կարինազգագրական երգիպարի խմբի հիմնադիր

Պարոն Գինոսյան, ֆիլմի նկարահանման ժամանակ Դուք նույնպես ներկա եք եղել, կպատմե՞ք

– Ես ուրախ եմ, որ Ղրիմում հայոց մշակույթի օրերին “Կարին” ազգագրական երգի-պարի խումբը եւ ես անձամբ նույնպես մասնակցեցինք: Նախեւառաջ` դա ազգային մեծ կարեւորություն ունի, որովհետեւ դարերով հայ ազգը մեծ ներդրում է ունեցել Ղրիմում` առեւտրի, տնտեսության, ինքնապաշտպանության, գիտության, մշակույթի մեջ: Գիտենք` ովքեր են Այվազովսկին, Վարդգես Սուրենյանցը: Այսինքն` դա մի մեծ մշակութային շերտ է: Քաղաքը, որը առաջինն այցելեցինք` Թեոդոսիան է, որը պատմական Կաֆա քաղաքն է, այդտեղ հայերը գերակշիռ մաս են կազմել եւ առաջավոր դեր են խաղացել: Այսինքն` այս տեսանկյունից շատ կարեւոր էր լինել այդ ուխտագնացության մեջ եւ կարողանալ շոշափել հայոց մշակույթի, գիտության հետքերը: Պետք է ասեմ` մեր հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Մերգելյանը արմատներով Ջավախքից է, բայց ծնվել է Սիմֆերոպոլում: Մեզ Ղրիմի հետ մի մեծ մշակութային շերտ է կապում` ինձ էլ անձնական մանկության հուշեր: Դպրոցական տարիքում ընտանիքով ամեն տարի գրեթե լինում էինք Ղրիմում, որովհետեւ իմ հայրական պապի վերջին նամակները Ղրիմից են եղել:   Ամեն տարի գնում էինք այնտեղ` պապիս հետքերը գտնելու:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ` “Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միությանշարժման Մշակույթի հանձնաժողովի նախագահ, Համահայկական գրողների միության նախագահ

Պարոն Ափինյան, կկիսվե՞ք ֆիլմի մասին Ձեր տպավորություններով:

– Հատկապես այս ծանր օրերին, որ Հայաստանն ապրում է, այս ֆիլմի ցուցադրությունը հույսի շող դարձավ: Ու մենք, երբ ամեն օր լսում ենք, որ մենակ ենք, պարտված ենք, բարեկամ չունենք, այս ֆիլմը ցույց տվեց, որ հայ ժողովուրդն ունի բարեկամ: Եվ այդ բարեկամն իր ձեռքերը պարզած` պատրաստ է իր եղբայրությունը, իր սերը, համակրանքը առաջարկել կյանքի, լավության, մարդկայնության վերելքի համար: Ամենից կարեւոր զգացողությունը, որ իմ սրտում հիմա կա, դա լավատեսությունն է վաղվա օրվա հանդեպ:

ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ` “Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միությանշարժման խորհրդի անդամ

Տիկին Ներսիսյան, կկսիվեք մեզ հետ ֆիլմի մասին ունեցած Ձեր տպավորություններով:

– Հաճույքով նայեցի: Այնքան հոգեհարազատ եւ հայկական մթնոլորտ էր ե՛ւ պարը, ե՛ւ երգը: Այն դեմքերը, որ տեսանք էկրանի վրա, այնքան ազգային նկարագիր ունեին, որ ուղղակի խորը հպարտության զգացում ապրեցի: Շատ հրաշալի ֆիլմ էր: Ես կարծում եմ, որ այդ ֆիլմը պետք է ամենուր դիտել, որովհետեւ դա իր պատմական նշանակությունն ունի: Այնպես որ, մենք էլ բոլորս պետք է նպաստենք նրան, որ ֆիլմը ամեն տեղ դիտեն եւ պատկերացնեն, թե ինչպիսին է մեր հայությունը Հայաստանից դուրս:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ