- 12/04/2022
Մոսկովյան թերթի անդրադարձը «Հանուն նոր Միության» Շարժմանը
Մոսկվայում հրատարակվող «Ноев Ковчег» (Նոյան Տապան) ռուս-հայկական անկախ թերթը իր ապրիլյան համարի զգալի մասը նվիրել է «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործունեությանը:
Թերթի առաջնորդողը ներկայացնում է Շարժման հանրահավաքը ի առաջկցություն Ռուսաստանի, որը տեղի ունեցավ մարտի 19-ին Երեւանի կենտրոնում: Միաժամանակ նույն հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ Ուկրինայաի դեսպան Ավտոնոմովի կազմակերպած փոքրիկ հակառուսական հավաքին, որին մասնակցել է տխրահռչակ Խզմալյանը: Հատկանշական է, որ նույնիսկ ուկրաինական համայնքը Հայաստանում չի ցանկանում պատասխանատվություն կրել վերջինիս համար, իմանալով ինչպիսի վատ համբավ ունի այն հայ հասարակության մեջ: «Խզմալյանը եկել է սեփական նախաձեռնությամբ: Մենք իր համար պատասխանատու չենք»,- գրել է իր ֆեսյբուքյան էջում Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավարը:
Հոդվածագիր նաեւ հարց է տալիս ՀՀ իշխանություններին, թե ինչո՞ւ նրանք անտարբեր դիտում էին ուկրաինական հավաքում հնչող հակառուսական ծայրահեղական հայտարարություններին, որոնք ակնհայտորեն ընկնում են քրեական օրենսգրքի սահմանումների մեջ, ինչպես նաեւ հարց է ծագում, թե ինչո՞ւ է ուկրաինացիներին տրվել «բառացիորեն վերջին պահին» թույլտվություն ցույց անցկացնել Ռուսաստաի դեսպանատան առջեւ: Թերթի նույն համարում հարցերին պատասխանում է ՇԱՐԺՄԱՆ գործկոմի անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Իր հարցազրույցում, որը վերնագրված է «Ուկրաինայում Արեւմուտքը խաղարկեց նույն սցենարը, ինչ Հայաստանում» Տ. Ուրիխանյանը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ճանաչել Լուգանսկի եւ Դոնեցկի Հանարպետությունների անկախությունը, միաժամանակ ճանաչելով Արցախի Հանարապետությունը:
Թերթը ներկայացնում է նաեւ հարցազրույց «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության անդամ եւ ՇԱՐԺՄԱՆ խորհրդի անդամ Զարուհի Բաբուխանյանի հետ:
Մոսկովյան թերթը անդրադարձել է նաեւ մարտի 9-ին կազմակերպված Շարժման կանանց ֆորումին, որին, ինչպես հայտնի է, ելույթով հանդես եկավ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը: Ընդ որում, հոդվածում նշվում է նաեւ, որ կանանց ֆորումին հետեւեցին մի շարք գործողություններ, այդ թվում` Ամերկյան եւ Ռուսաստանի դեսպանատների առջեւ: Այսպիսով, մոսկովյան թերթը հնարավորություն է տալիս Ռուսաստանի, ինչպես հայ, այդպես էլ` այլազգի ընթերցողնեին ծանոթանալ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործունեությանը, որը մարտ ամսին բավականին ակտիվ էր: