Մոսկովյան թերթի անդրադարձը «Հանուն նոր Միության» Շարժմանը

Մոսկովյան թերթի  անդրադարձը «Հանուն նոր Միության» Շարժմանը

Մոսկվայում հրատարակվող  «Ноев Ковчег» (Նոյան Տապան) ռուս-հայկական անկախ թերթը իր ապրիլյան համարի զգալի մասը  նվիրել է «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործունեությանը:

Թերթի առաջնորդողը ներկայացնում է Շարժման  հանրահավաքը ի առաջկցություն Ռուսաստանի, որը տեղի ունեցավ մարտի 19-ին Երեւանի կենտրոնում: Միաժամանակ նույն հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ Ուկրինայաի դեսպան Ավտոնոմովի կազմակերպած փոքրիկ հակառուսական հավաքին, որին մասնակցել է տխրահռչակ Խզմալյանը: Հատկանշական է, որ նույնիսկ ուկրաինական համայնքը Հայաստանում չի ցանկանում պատասխանատվություն կրել վերջինիս համար, իմանալով ինչպիսի վատ համբավ ունի այն հայ հասարակության  մեջ: «Խզմալյանը եկել է սեփական նախաձեռնությամբ: Մենք իր համար պատասխանատու չենք»,- գրել է իր ֆեսյբուքյան էջում Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավարը:

Հոդվածագիր նաեւ հարց է տալիս ՀՀ իշխանություններին, թե ինչո՞ւ նրանք անտարբեր դիտում էին ուկրաինական հավաքում հնչող  հակառուսական  ծայրահեղական հայտարարություններին, որոնք ակնհայտորեն ընկնում են քրեական օրենսգրքի սահմանումների մեջ, ինչպես նաեւ հարց է ծագում, թե ինչո՞ւ է ուկրաինացիներին տրվել  «բառացիորեն վերջին պահին» թույլտվություն ցույց անցկացնել Ռուսաստաի դեսպանատան առջեւ: Թերթի նույն համարում հարցերին պատասխանում է ՇԱՐԺՄԱՆ  գործկոմի անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Իր հարցազրույցում, որը վերնագրված է «Ուկրաինայում Արեւմուտքը խաղարկեց նույն սցենարը, ինչ Հայաստանում»  Տ. Ուրիխանյանը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ճանաչել Լուգանսկի եւ Դոնեցկի Հանարպետությունների անկախությունը, միաժամանակ ճանաչելով  Արցախի Հանարապետությունը:

Թերթը ներկայացնում է նաեւ հարցազրույց «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության  անդամ եւ ՇԱՐԺՄԱՆ խորհրդի անդամ Զարուհի Բաբուխանյանի հետ:

Մոսկովյան թերթը անդրադարձել է նաեւ  մարտի 9-ին կազմակերպված Շարժման կանանց ֆորումին, որին, ինչպես հայտնի է,  ելույթով հանդես եկավ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը: Ընդ որում, հոդվածում նշվում է նաեւ, որ կանանց ֆորումին հետեւեցին մի շարք գործողություններ, այդ թվում` Ամերկյան եւ Ռուսաստանի դեսպանատների առջեւ: Այսպիսով, մոսկովյան թերթը հնարավորություն է տալիս  Ռուսաստանի, ինչպես հայ, այդպես էլ` այլազգի ընթերցողնեին ծանոթանալ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործունեությանը, որը մարտ ամսին բավականին  ակտիվ էր: