• 12/04/2022

Բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ բացահայտած ոստիկանության գնդապետը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ բացահայտած ոստիկանության գնդապետը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին աշխատանքից ազատվելու և ոստիկանության համակարգից դուրս գալու դիմում է ներկայացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մինչ այդ աշխատել է Երևան քաղաքի ոստիկանության Արաբկիրի բաժի պետ, ով  ոստիկանության համակարգում նաև հայտնի է որպես ամենաօպերատիվնիկ սպաներից։ Նա ոստիականության մի քանի տարածքային բաժիններ է ղեկավարել և հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտումների առումով՝ միշտ բարձր է պահել ոստիկանի պատիվը։

Նրա շնորհիվ՝ մայրաքաղաքում և մարզերում ժամանակին բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, հրազենի գործադրմամբ սպանություններ, սպանության փորձեր, բնակարանային գողություններ, այդ թվում՝ հանրությանը հայտնի անձանց բնակարաններից։ Ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում ոստիկանության համակարգում կարող էիր հաճախակի լսել Ա․ Վաթյանի անունը։ Որտեղ էլ որ աշխատել է, միշտ հպարտացել է իր ենթականերով։

 

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…