• 12/04/2022

Ոչնչացվել են ուկրաինական դիրքերը. 120 զոհ (ՎԻԴԵՈ)

Ոչնչացվել են ուկրաինական դիրքերը. 120 զոհ (ՎԻԴԵՈ)

Դոնեցկի մարզի Պոպասնայա բնակավայրի տարածքում ռուսական հրետանային ստորաբաժանումները հրետակոծել են ուկրաինական 24-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների վեց հենակետերը։ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ոչնչացումը տեսագրվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, որն ուղղել է կրակը։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է. «Դոնեցկի մարզի Պոպասնա բնակավայրի տարածքում ռուսական հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Ուկրաինայի 24-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների վեց հենակետերի ուղղությամբ։ Հարվածների արդյունքում ոչնչացվել է ստորաբաժանման ավելի քան 120 զինվորական, 11 զրահամեքենա և տարբեր նպատակների համար նախատեսված տասնչորս մեքենա»։

Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտների։ Դրանց թվում են Լուգանսկի մարզում գտնվող Տոշկովկա զինամթերքի պահեստը, ինչպես նաև ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 8 տարածք՝ Խարկովի մարզի Գլազունովկա, Պյատիգորսկ և Պրիշիբ բնակավայրերում։

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…