• April 13, 2022

«Բեւեռի» հանրահավաքին մասնակցում էին Ուկրաինայից եկած մոլորվածները եւ ստվար զանգված` ԼԳԲՏ համայնքից. Տեր-Եսայան

«Բեւեռի» հանրահավաքին մասնակցում էին Ուկրաինայից եկած մոլորվածները եւ ստվար զանգված` ԼԳԲՏ համայնքից. Տեր-Եսայան

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներից կազմված ԱԺԲ-ի հանրահավաքը ցույց տվեց, որ իրենց հակառուսական օրակարգն արդիական չէ, եւ ժողովուրդը չի ընդունում իրենց` որպես քաղաքական ուժ: «Իրավունք TV»-ի տաղավարում այսպիսի տեսակետ հայտնեց «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ՍԱՐԳԻՍ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԸ:

– Ականատես եղանք, որ հանրահավաքին մասնակցում էին Ուկրաինայից եկած մոլորվածները, ովքեր էյֆորիայի տակ ընտրել էին Զելենսկիին` որպես ղեկավար, եւ ստվար զանգված` ԼԳԲՏ համայնքից: Սա նշանակում է, որ իրենց հակառուսական ծրագիրն արդեն տապալվել է, եւ մեր ժողովուրդը հասկացել է, թե ինչ էին իրենք գեներացնում Հայաստանում վերջին հինգ-վեց տարիներին: Նրանց նպատակն էր, որպեսզի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան հանվեր, բարեկամական հարաբերությունները փչացվեին Ռուսաստանի հետ, եւ արդյունքում մենք, թույլ լինելով եւ ՌԴ-ի կողմից ռազմավարական օգնություն չստանալով, մոտակա պատերազմի ժամանակ պարտվեինք: Կարելի է ասել, որ ոչ միայն ԱԺԲ-ի, այլ բոլոր արեւմտամետ, հակառուսական ուժերի առաքելությունը ստացվեց: 2018-ի «հեղափոխության» ժամանակ իրենք բոլորով միավորվեցին եւ ատելություն գեներացնելով նախկինների հանդեպ` բերեցին իրենց թեկնածուներից մեկին` Նիկոլ Փաշինյանին: Թե ինչ էր թաքնված այդ «հեղափոխության» հետեւում, արդեն հետեւանքները բոլորս տեսանք:

– ԱԺԲ-ն եւս պահանջում է այս իշխանության հրաժարականը: Կարծում եք` զուտ իմիտացիա՞ են ստեղծում, թե հիմա իրար հետ չեն:

– Միանշանակ իմիտացիա են ստեղծում: Այդպես են գլոբալիստները ներխուժում մեզ նման մոնոլիտ երկրներ: Իրենք ստեղծում են տարբեր օջախներ` ազգային եւ լիբերալ թեւեր ու հետեւում, թե ժողովուրդն իր մտածելակերպով որ կողմը կգնա եւ ում կընտրի: Այդ այլընտրանքային օջախներում կան կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ: Օրինակ, ճիշտ այդ կերպ Ուկրաինայում բենդերները եկան իշխանության, բայց իրենք ցույց տվեցին, թե ինչ պուպուշ է Զելենսկին է, որի նպատակն էր Ուկրաինան հակառուսականացնելը, ՆԱՏՕ-ականացնելը: Սա արեւմտյան ծրագիր է: Այնպես որ, եթե Հայաստանում Նիկոլ Փաշինյան դեմքով չկարողանային ավարտին հասցնել իրենց «հեղափոխությունը», կանեին «Սասնա ծռերը», Զարուհի Փոստանջյանը, Արման Բաբաջանյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Զավենի Սարգսյանը, այսինքն` մյուս բոլոր գլոբալիստական ուժերը, որոնք նույն բանն էին ծրագրում` իրականացնել իշխանափոխություն` արեւմտյան սցենարով:

– Փաստորեն, այսօ՞ր էլ Ձեր նշած ուժերը հերթի մեջ են եւ սպասում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը նույն այդ ծրագիրն ավարտին չհասցնի, իրենք շարունակե՞ն:

– Միանշանակ` այո: Բայց հուսով եմ, որ մեր ժողովուրդն այլեւս չի վստահելու, չի խաբվելու: Թեպետ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն իրենց ծրագիրն ավարտելուց հետո գան ազգայնական թեւ` իբրեւ «փրկիչներ» եւ նույն այդ ծրագիրը շարունակեն` հակառուսական տրամադրություններ հրահրելով, 102-րդ ռուսական ռազմաբազան հանելով, մեր ռազմավարական դաշնակցի հանդեպ ատելություն սերմանելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցի շարունակությունը դիտեք տեսանյութում.

Առնչվող գրառում

Ամերիկացիները փորձում են քարտեզի վրա գտնել Ուկրաինան և Ռուսաստանը. արդյունքները շոկային են (Տեսանյութ)

Ամերիկացիները փորձում են քարտեզի վրա գտնել Ուկրաինան և Ռուսաստանը.…

Ամերիկացիները փորձում են քարտեզի վրա գտնել Ուկրաինան և Ռուսաստանը: Արդյունքները շոկային են: Փնտրում եմ Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հոնդուրասում, Գրենլանդիայում և Սողոմոնի…
Անպօդաչուն ֆիքսել է, թե ինչպես է «Օ» խմբի հրետանին ոչնչացնում ուկրաինական դիրքերն ու զորքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անպօդաչուն ֆիքսել է, թե ինչպես է «Օ» խմբի հրետանին…

«Օ բանակախմբի» ռեակտիվ և թնդանոթային հրետանին ոչնչացնում է Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժը։ Դաշնակից զորքերը արկերով հերկում են հակառակորդի ստորաբաժանումների տեղակայման…