• 13/04/2022

«Մենք ի՞նչ կապ ունենք Արցախի հետ». ՔՊ-ական պատգամավորի մտքի գոհարները

«Մենք ի՞նչ կապ ունենք Արցախի հետ». ՔՊ-ական պատգամավորի մտքի գոհարները

«Օր առաջ ադրբեջանցիներին պետք է տալ ճանապարհ Սյունիքի վրայով, դա միակ երաշխիքն է, որ Լաչինը չփակվի»: Նման “հույժ հայրենասիրական” մտքերով էր իր վերջին հարցազրույցում հանդես եկել ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԳՇ նախկին պետ, դրանից հետո էլ իրեն գեներալ համարող Մովսես Հակոբյանը: Թե ինչ դեր է ունեցել սույն գեներալական ուսադիրներ կրողն արցախյան վերջին պատերազմում, ըստ այդմ էլ, թե ինչու է նման մտքերով հանդես գալիս, կգա ժամանակը, լիովին կպարզվի, վստահ ենք: Բայց մինչ այդ, դեռ կասկածելովª մի՞թե Հայոց բանակի հետ կապ ունեցողը կարող է նման բացահայտ խայտառակ մտքեր արտաբերել, փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ հաշվարկներ է արել պարոն Հակոբյանը, որ եկել է նման եզրահանգման: Սակայն նա կտրականապես հրաժարվեց ավելին ասել` պնդելով. «Ես իմ կարծիքն եմ հայտնել, ես այդպես եմ մտածում: Մնացածը, ով է համաձայն, ով` ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: Յուրաքանչյուր մարդ ունի իր մտածելիքը արտահայտելու իրավունք, ես իմ մտածածն եմ արտահայտել»:

Արդյոք Մովսես Հակոբյանի տեսակետը կիսո՞ւմ են նաեւ իշխանականները, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել Մովսես Հակոբյանի նման Արցախի հաշվին գեներալական ուսադիրներ ստացած իշխանական պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ, ով նկատեց.

– Ես չգիտեմ` Մովսես Հակոբյանը ինչ է ասել, Մովսես Հակոբյանը կարա ասի նաեւ, որ, օրինակ, Զանգեզուրը փոխանակենք չգիտեմ ինչի հետ. իրենք փոխանակման վարպետներ են: Մովսես Հակոբյանն ի՞նչ գործ ունի Հայաստանի տարածքների հետ:
– Ասում է, որ այդ կերպ կփրկվի Արցախի մնացած մասը:
– Եթե Մովսես Հակոբյանը ուզում է փրկել Արցախը, ապա դա շատ հեշտ է: Ասեմ, թող վերցնի իր բոլոր զինակից ընկերներին, գնան Արցախ ու էնտեղ ամուր պահեն Արցախը: Թող Հայաստանի տարածքները առեւտրի առարկա չդարձնեն, մենք ի՞նչ կապ ունենք Արցախի հետ:
– Լավ, բա ո՞րն է Արցախի փրկությունը:
– Արցախի փրկությունը էն ա, որ Մովսես Հակոբյանն ու իր ընկերները գնան Արցախ, կանգնեն արցախցիների կողքին ու տենց պահեն Արցախը ¥ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորի մտքով անգամ չի՞ անցնում, որ ինքը եւս գնա եւ պաշտպանի Արցախը, երբ այդ նույն Արցախի հաշվին է գեներալ դարձել- հեղ.:
– Ի դեպ, խոսելով Արցախի մասին, Դուք ասել եք, որ արցախցիները փախել են պատերազմի ժամանակ ու հիմա Հայաստանից են Արցախ պահանջում: Ունե՞ք կոնկրետ փաստեր եւ արդյոք այսօր էլ այդ տեսակետի՞ն եք:
– Այո, ես ասել եմ, որ Արցախի որոշ գեներալներ, որոշ ղեկավարներ, նախարարներ, վարչության պետեր պատերազմի ժամանակ գտնվել են Երեւանում: Այո, Ղարաբաղից փախել են Երեւան, չեն կանգնել, չեն կռվել: Խոսքս շարքային քաղաքացիների մասին չէ, խոսքս գեներալների, պաշտոնատար անձանց մասին է:
– Դե, անուններ հնչեցրեք, խնդրեմ, որ մենք էլ պախարակենք նմաններին:
– Կան հարուցված քրգործեր, որ դեռ նոր են հարուցվել: Կա Քննիչ հանձնաժողով, որն էդ ամեն ինչը ի հայտ կբերի, սաղին հատիկ-հատիկ ցույց ենք տալու ժողովրդին: Քննությունը գնում է, անպատիժ մնացող չի լինելու ¥ու մինչ քննությունը կավարտվի, “կա՛մ էշը կսատկի, կա՛մª էշատերը”- հեղ.¤:
– Իսկ իշխանությունները ի՞նչ են անում Արցախը պահելու համար:
– Իշխանությունն Արցախը երբեք չի հանձնի թշնամուն, Արցախից Հայաստան փախածներն են Արցախը հանձնել թշնամուն, իշխանությունը չի հանձնել Արցախը:
– Իսկ այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված սահմանային լարումները նույն Արցախում այս օրերին:
– Թե՛ մեր, թե՛ Արցախի սահմանում ադրբեջանցիների կողմից սադրանքներ լինելու են, եղել են եւ դեռ կլինեն, դրա համար Արցախը ամուր պահելու համար թող միտինգավորները գնան Արցախ:
– Պարոն Մելքոնյան, բայց Սյունիքում էլ են ադրբեջանցիները դիրքավորված:
– Իրենք իրենց տարածքներում խրամատներ են փորում: Դուք էլ մեր կողմում փորեք: Դա պատերազմի նշան չի, նրանք երբեք ռիսկ չեն անի հարձակվեն մեր տարածքների վրա ¥երեւի “փառապանծ” գեներալ Գագիկ Մելքոնյանից սարսափելով- հեղ.¤: Այնպես որ, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ուժեղ լինենք, որ էդ ամեն ինչին կարողանանք դիմակայել:
– Բա կորսված Արցախի տարածքնե՞րը, Քարվաճա՞ռը…
– Քարվաճառը1990 թվականին եղել է ադրբեջանական տարածք: Դա Ադրբեջանի տարածք է, որ 90-ականներին մենք վերցրել ենք, գրավել ենք: Մենք խոսում ենք 90-ականների մասին, երբ Սովետական Միության անդամ ենք եղել ու դուրս ենք եկել էդ միությունից: Մենք կորցրել ենք Արցախի տարածքից միայն Հադրութը ¥Շուշին էլ գեներալ Մեքոնյանին փեշքեշ: Չնայած, հասկանո՞ւմ եք, թե ինչու պարտվեցինք. նման գեներալներով էլ ի՞նչ կարող էր լինել- հեղ.¤:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ