• 13/04/2022

«Չենք բացառում, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա սկսել Հայաստանի դեմ»․ Փաշինյան

«Չենք բացառում, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա սկսել Հայաստանի դեմ»․ Փաշինյան

«Այո, ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները». Այս մասին ապրիլի՝ 13-ին, Աժ-ում պետական բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր պլանների մեջ։ Բայց պետք է ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիայի ագրեսիվ գործողությունների առիթ։ Նույն հաշվարկն ունենք նաև դելիմիտացիաների մասով»,-ասաց նա՝ չբացառելով, որ Ադրբեջանը կարող է այդ գործընթացն օգտագործել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար՝ դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի։