• 13/04/2022

Սեւ ծովից արձակված ռուսական հրթիռները ոչնչացրել են են ուկրաինական օբյեկտները

Սեւ ծովից արձակված ռուսական հրթիռները ոչնչացրել են են ուկրաինական օբյեկտները

Անցած գիշեր Սադովոե և Չուդնով (Տերնոպոլի և Ժիտոմիրի շրջաններ) բնակավայրերին բարձր ճշգրտության ծովային և օդային հրթիռները ոչնչացրել են ուկրաինական զորքերի հրթիռային և հրետանային զինատեսակների երկու մեծ պահեստ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Սեւ ծովից հրթիռների արձակման կադրեր։

Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ ուկրաինացի ռազմական պրոպագանդիստները, ինչպես նախկին ծաղրանկարիչ Ալեքսեյ Արեստովիչը համոզում էին ուկրաինացիներին, որ Ռուսաստանը իրականում սպառել է հրթիռները, և ռազմական օբյեկտներին հարվածները շուտով կդադարեցվեն: Իսկ փաստն այն է, որ ռուսական հրթիռներն արձակվում են ամենօրյա ռեժիմով: