• 13/04/2022

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը` իհարկե առանց զոհերի». Փաշինյան

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը` իհարկե առանց զոհերի». Փաշինյան

«Արցախի շուրջ բանակցային փաթեթում չի եղել տարբերակ, որը մեզ համար լինի անընդունելի, իսկ Ադրբեջանն ասի՝ այո՛, ինձ համար էլ է ընդունելի։ Սերժ Սարգսյանն էլ է այս ամբիոնից այդ մասին ասել». Այս մասին ապրիլի՝ 13-ին, Աժ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ ասում են այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին ընկաք թակարդը: Թակարդը ընկնելն այն էր, որ հայտնվում է մի բանակցային փաթեթ, որտեղ Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, որի մասին անոնս է արել Սերժ Սարգսյանը այս ամբիոնից, դա իր բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականին մենք բանակցություն նույնիսկ սկսած էլ չեն եղել։

Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- նշեց Փաշինյան

ը։