• 13/04/2022

Ես և Պուտինը այդքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով. Լուկաշենկո (տեսանյութ)

Ես և Պուտինը այդքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով. Լուկաշենկո (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Բելառուսը և Ռուսաստանը կձևավորեն երկու անկախ պետությունների միասնություն։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Վլադիվոստոկում՝ Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի հետ հանդիպմանը, հայտնում է BelTA-ն։

Լուկաշենկոն նշել է, որ պատիվ է ունեցել այցելելու իրենց «ընդհանուր հայրենիքի» եզր։ «Մենք միշտ ասում ենք՝ Բրեստից մինչև Վլադիվոստոկ մեր ընդհանուր հայրենիքն է, որի վրա այսօր գոյություն ունեն երկու անկախ պետություններ և ցույց են տալիս այդ միասնությունը կառուցելու հնարավորությունները», – ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ երբեմն մտավախություն կա, որ Բելառուսը կընդգրկվի Ռուսաստանի կազմում։ «Ես ասում եմ՝ Պուտինն ու ես այնքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով։ Մենք, ասում եմ, երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն ենք կառուցելու, որ բոլորը մեզնից սովորեն։ Նրանք կսովորեն՝ ինչպես հաղթահարել պատժամիջոցները, և այսպես շարունակ»,- վստահությամբ հայտարարել է նախագահը։