• 13/04/2022

Լուլուն գողացավ Արմեն Գեւորգյանի դրոշը

Լուլուն գողացավ Արմեն Գեւորգյանի դրոշը

Խորհրդարանական ընդդիմության եւ իշխանության դրոշակռիվը հրապարակներից տեղափոխվեց Ազգային ժողով, ու չի բացառվում, որ հասնի մինչեւ Էվերեստ: Մինչ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն իրենց սեղաններին ու ԱԺ ամբիոնին «հերոսաբար» փակցրել էին Արցախի դրոշը, իսկ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նույնքան «հերոսաբար» «պոկել էր» այն Աժ ամբիոնից, մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր` ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ, որոշեց մի հերոսական դրվագով էլ ինքն անմահանալ այս դրոշակռվում: Ո՛չ ավել, ո՛չ պակաս Լուլուն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ եթե իմանա, թե Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով` բոլոր խնդիրները լուծվելու են, ապա կանի անհնարինը եւ հենց վաղը կփորձի բարձրանալ Էվերեստի գագաթ: Եվ մինչ ինքն իր հուզիչ ելույթից տպավորված` նա հեռանում էր ԱԺ ամբիոնից, հանկարծ հիշեց, որ Էվերեստ տանելու համար Արցախի դրոշ չունի:

«Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ տեսախցիկների աչքի առաջ Լուսինե Բադալյանը գողացավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի սեղանին դրված Արցախի դրոշը: Եվ որպեսզի տեսարանն ունենար առավել հուզիչ եւ կուլմինացիոն բնույթ, որոշեց ծածանելով ու հեզաճկուն քայլվածքով հասնել իր պատգամավորական աթոռին` հաղթական դրոշը տնկելով իր սեղանին: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ, թե ինչով են զբաղված օրենսդիրները խորհրդարանում` այս օրհասական պահին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…