• 13/04/2022

Արցախի սիմվոլի առջեւ հայտնվել է ՌԴ դրոշի գույներով ներկված խորհրդանշական Z տառը

Արցախի սիմվոլի առջեւ հայտնվել է ՌԴ դրոշի գույներով ներկված խորհրդանշական Z տառը

Ուկրաինայում ռուսաստանյան զինված ուժերի հատուկ գործողությունները խորհրդանշող լատիներեն Z տառը հայտնվել է Արցախի սիմվոլ համարվող «Մենք ենք մեր սարերը» (հայտնի` «Տատիկ-Պապիկ» անունով) հուշարձանի առջեւ` ներկված ՌԴ պետական դրոշի գույներով:

Հիշեցնենք, որ Z տառը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն օգտագործում է` դրան տալով «За победу» («Հանուն հաղթանակի») նշանակությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ