• April 13, 2022

«Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է». ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է». ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս:
Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան:
Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով:
Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:
Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին:


Առնչվող գրառում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկական ընկերությունները հրաժարվում են դոլարից ռուսական վառելիք գնելիս: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով մաքսային փաստաթղթերին։ Նյու Դելին հունիսին Ռուսաստանից…
«Օ» խմբավորումը շարունակում է հարձակումը. զրահատեխնիկայի հսկայական շարասյուն Դոնբասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Օ» խմբավորումը շարունակում է հարձակումը. զրահատեխնիկայի հսկայական շարասյուն Դոնբասում…

«Օ» խմբավորումը շարունակում է գրոհը: Այս մասին հատուկ գործողության գոտուց ռազմական թղթակիցների կադրերում։ Դոնբասի ճանապարհներին զրահատեխնիկայի հսկայական շարասյուն կա։ Զինվորական տեխնիկայի ուշագրավ…
Չեչենները հարցաքննում են ուկրաինացի գերուն (Տեսանյութ)

Չեչենները հարցաքննում են ուկրաինացի գերուն (Տեսանյութ)

«Մեկ այլ բանտարկյալ. Օրինակելի: Ես հասկացա, որ դևը խաբել էր նրան և որոշեցի չգայթակղել ճակատագրին։ Արդյունքում, Միխայիլը հանձնվեց «Ախմատի» հատուկ ջոկատայինների…