• 13/04/2022

Այսօր ՌԴ խաղաղապահներն են քնում և արթնանում արցախահայության հետ մեր թշնամու հարևանությամբ

Այսօր ՌԴ խաղաղապահներն են քնում և արթնանում արցախահայության հետ մեր թշնամու հարևանությամբ
Այսօր ցանկացած հայի հուզում է ԱՀ տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը:
Արցախի հայ ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի դրոշի տակ, դա ցանկացողներն ազգուրաց և դավաճաններ են: Արցախը կայացած պետություն է՝ հայ զինվորի արյան գնով ստեղծված: Ոչ ոք իրավունք չունի մերժելու Արցախն, նույնիսկ ՀՀ իշխանությունները եվրոպական կամ ամերիկյան «խաղաղության» կեղծ օրակարգը փաթաթելով հայ ժողովրդի պարանոցին: Միջազգային հանրություն կոչվածը պարտավոր է ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ինչն արեց Կոսովոյի պարագայում, այլ ոչ թե երկակի ստանդարտներ բանեցնել և հանուն իր շահի զոհել Արցախի պետականությունը:
Անթույլատրելի է «անխուսափելի» պատերազմի վախով ահաբեկել սեփական ժողովրդին, հանուն Արցախը հանձնեու «ժողովրդավար» Արևմուտքի հայասպան օրակարգը սպասարկելով:
ՀՀ-ն պարտավոր է ինքը ճանաչել Արցախի անկախությունը: Ստել անվերջ սեփական ազգին դա անբարոյականության գագաթնակետն է:
Հայաստանը ունի դաշնակիցներ, Հայաստանը ուղղակի չունի հայկական շահը պաշտպանող դիվանագետներ: Արևմտյան ՀԿ-ներում և ֆոնդերում պետական մտածելակերպ չեն սովորեցնում, այլ ջնջում են այն արմատապես՝ ընդհուպ ենթագիտակցության մակարդակի:
Աշխարհաքաղաքական այս գերլարված իրավիճակում յուրաքանչյուր պետություն պայքարում է իր գոյության և ազգային շահի համար: Հարավկովկասյան տարածաշրջանում կարող ենք փաստել, որ Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները իրենց ազգային շահը լավ են պաշտպանում, չկորցնելով իրենց դաշնակիցներին: « Թավշյա հեղափոխություն» կոչվածը, դա Հայաստանի և հայ ժողովրդի ձեռքբերումը չէ, որը ՀՀ իշխանությունները ամեն ձևով փորձում են մխրճել հայկական հասակության գիտակցության մեջ: «Թավշյա հեղափոխություն» կոչվածը՝ կառափնարան էր հայոց պետականության ու հայ ժողովրդի համար, Արևմուտքի կողմից մատուցված:
Հայ ժողիվուրդը ունի իր ձեռքբերումները: Դա «թավշյա հեշափոխություն» կոչվածը չէ՝ այլ իր բազմադարյան պատմությունն ու մշակույթն է, հավատքը և ավանդույթներն, այբուբենը և հերոսները: Ի վերջո Հայաստանի երրոդ հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը:
44 օրյա պատերազմի սպիները դեռ թարմ են, բայց այդ արհավիրքից հետո պետք էր հզորացնել սեփական պետականությունը, այլ ոչ թե ՀՀ-ն և ԱՀ-ն ներքաշել Արևմուտքի ինտրիգների սարդոստայն:
Այսօր ՌԴ-ն է միայն հայ ժողովրդի փորձված և կայուն դաշնակիցը: Մենք ինքներս պետք է մաքսիմալ ազնիվ լինենք մեր դաշնակցի նկատմամբ, դա է ամուր և վստահելի փոխհարաբերությունների հիմնաքարը: Ազնիվ լինելիվ մեր դաշնակցի հանդեպ, մենք կարող ենք ունենալ ամուր թիկունք և պետականություն, հզոր բանակ, որը ջախջախեց ադրբեջանական բանակին, ստեղծեց և պաշտպանեց Արցախը:
Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում միշտ փորձում է իրականացնել բազմաթիվ սադրանքներ և վտանգել արցախահայության կյանքը: Այսօր ՌԴ խաղաղապահներն են միակ և վստահելի երաշխավորը Արցախի ժողովրդի և պետականության:
Ապրիլի 12-ի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների Արցախ այդ օրը չմտնելու միակ խնդիրը դա ադրբեջանցիների կողմից հնարավոր սադրանքները կանխելու նպատակ ուներ: Այլ մեղադրանքները խաղաղապահների հասցեին հիմնազուրկ են: Նրանք երբեք չեն խոչընդոտել ՀՀ պատգամավորների կամ քաղաքացիների մուտքը Արցախ: Ցանկացած դեպքում անիմաստ մեղադրանքներ շռայլելու փոխարեն խորհուրդ եմ տալիս սեփական անվտանգությունից ելնելով նախորոք կապ հաստատել ՌԴ խաղաղապահների հետ, նման տիպի մեծաքանակ պետական պաշտոնյաների այցի ժամանակ՝ անվտանգության ապահովման առանձնահատկություններից ելնելով: Խաղաղապահների հետ մշտական կապ ունենալը դա բխում է մեր բոլորի շահերից, դա շատ կարևոր է: ՌԴ խաղաղապահները երբեք ինտրիգների մեջ չեն կարող ներքաշվել, նրանց առաքելությունը այլ է՝ պաշտպանել իրենց պատասխանատվության գոտում ցանկացածի կյանքը և առողջությունը:
Արցախը մեր հայրենիքն է և մեր ազգի ձեռքբերումը: Լինենք Արցախի կողքին: Այսօր ՌԴ խաղաղապահներն են քնում և արթնանում արցախահայության հետ մեր թշնամու հարևանությամբ:
Խաղաղություն եմ մաղթում բոլորիս:
ՀԿ նախագահ՝ Մ. Առաքելյան