• 14/04/2022

Bloomberg. Գերմանիան ահռելի կորուստներ կունենա, եթե հրաժարվի ռուսական գազից

Bloomberg. Գերմանիան ահռելի կորուստներ կունենա, եթե հրաժարվի ռուսական գազից

Bloomberg-ը զգուշացնում է, որ գերմանական տնտեսությունը ահռելի եվրոյի կորուստներ կունենա, եթե ռուսական գազից հրաժարվի։

Առաջիկա երկու տարում, Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների անհապաղ դադարեցման դեպքում, ԳԴՀ-ին և նրա արդյունաբերությանը սպառնում է «կտրուկ անկում»: Մասնավորապես, ըստ կանխատեսումների, 220 մլրդ եվրոյով արտադրության անկում կլինի, ասվում է հոդվածում։

«Ուկրաինական հակամարտության պայթյունը կհարվածի տնտեսական ակտիվությանը ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կողմից», – ասում է Շտեֆան Կոտցը՝ Կիլի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի փոխնախագահը: «Ռուսական գործողության մեկնարկով հիմնական էներգառեսուրսների գների աճը սրել է գների աճի ճնշումը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայում 2022 թվականին տնտեսական աճը կկազմի ընդամենը 2,7%, երբ աշնանը կանխատեսումը նախատեսված էր 4,8%, գնաճը կկազմի 6,1%։ Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին ՀՆԱ-ի աճն այս տարի կարող է նվազել մինչև 1,9%, 2023 թվականին՝ ևս 2,2%-ով, մինչդեռ ամենաուժեղ տնտեսական անկումը սպասվում է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում՝ մինուս գրեթե 5%-ով։

Գերմանիան, ինչպես և մյուս արևմտյան երկրները, բախվել է վառելիքի գների կտրուկ բարձրացմանը Մոսկվայի դեմ լայնածավալ պատժամիջոցների սահմանումից հետո՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական բանակի հատուկ գործողության։ Տուժել են հիմնականում ֆինանսական հատվածը և բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումը, սակայն մի շարք երկրների իշխանությունները հայտարարել են ռուսական էներգակիրներից հրաժարվելու մտադրության մասին։