- 14/04/2022
Երևանում պղծել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը
Պղծել են ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: Այս մասին գրառում է արել Արա Շահումյանը . «Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թուրք գործակալներ… Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում։
Եթե իրավապահ մարմինները ի վիճակի չէն վերահսկելու և պահպանելու մեր արժեքները, «Քուչի Տղերքի» ինստիտուտը հարկավոր է վերականգնել ու հայտնաբերելով պատժել գործակալներին տեղում»։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ պղծել էին Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթը։
Նշենք, որ Լեոնիդ Ազգալդյանը 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ է զոհվել։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
2019 թվականի ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։