• 14/04/2022

Երևանում պղծել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը

Երևանում պղծել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը

Պղծել են ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: Այս մասին գրառում է արել Արա  Շահումյանը . «Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թուրք գործակալներ… Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում։

Եթե իրավապահ մարմինները ի վիճակի չէն վերահսկելու և պահպանելու մեր արժեքները, «Քուչի Տղերքի» ինստիտուտը հարկավոր է վերականգնել ու հայտնաբերելով պատժել գործակալներին տեղում»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ պղծել էին Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթը։

Նշենք, որ Լեոնիդ Ազգալդյանը 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ է զոհվել։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

2019 թվականի ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։

 

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…