• April 14, 2022

Գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, այսօր կարելի է ասել՝ դա ճիշտ չի եղել. ՔՊ-ական պատգամավոր

Գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, այսօր կարելի է ասել՝ դա ճիշտ չի եղել. ՔՊ-ական պատգամավոր

Իրոք, ծանրագույն երկընտրանքի առջեւ ենք մենք կանգնած, եւ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները մեր ժողովրդի հետ, որովհետեւ այս ամբիոնից խոսքն ուղղվում էր ոչ միայն մեզ, այլեւ մեր հարգարժան քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ. ««Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել: Այն ժամանակ մենք գիտեինք, որ Խորհրդային Միության ժամանակ հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր ու մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղեր հայաթափվեցին: «Կոլցո» օպերացիան խորհրդային զորքերն արեցին Ադրբեջանի ՕՄՕՆ-ի հետ ու մենք չմտածեցինք, թե սա ուր է տանում», – հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Նրա խոսքով, 1988-ի շարժումը բերեց նրան, որ դաշտային Ղարաբաղը հայաթափվեց. «Բերեց նրան, որ 400-500 հազար հայեր չկարողացան շարունակել իրենց կյանքը իրենց պատմական հայրենիքում: Վերջապես, բերեց նրան, որ մենք ունենք ԼՂԻՄ-ի մի զգալի մասի կորուստ, որտեղ հայեր չեն ապրում: Որտե՞ղ պետք է կանգ առնենք, որտե՞ղ պետք է հասկանանք՝ մեր նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ»,-ասաց Վիգեն Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ չի կիսել երբեք Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, թե 1997-ին իրենք չգնացին հարցի լուծման, որովհետեւ քաղաքացիական պատերազմ կարող էր լիներ. «Մենք չգնացինք այդ լուծմանը, որովհետեւ կորցրել էինք վստահությունը հասարակության մեջ: Այսօր այս դահլիճում նստած մեծամասնությունից է կախված վարչապետի՝ խաղաղություն հստատելու քաղաքականությունը կպսակվի հաջողությամբ, եթե ժողովուրդը շարունակի մեզ վստահել, կամ հիասթափվի»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ պետք է փոխենք մեր կենսաձեւը խաղաղություն հաստատելու համար եւ ավելի պետք է նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը հեղափոխություն է արել:

Նա ասաց, թե որոշել է այլևս չխոսել խորհդրարանական ընդդիմության մասին, քանի որ ժողովուրդը վաղուց հիասթափվել է նրանցից. «Եթե ինչ-որ մի աղջնակ գալիս է ու այստեղ իր ներքնաշոր է ցուցադրում, դա չի նշանակում, որ ես պետք է արձագանքեմ իր անդաստիարակ պահվածքին», – ասաց Խաչատրյանը:

ՔՊ-ականի խոսքով՝ շատ մարդիկ գոհ են հեղափոխության արդյունքներից, բայց ավելի շատ մարդիկ դեռ բավարարված չեն, ավելին են ուզում տեսնել. «Մենք պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արեց: Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը», – նշեց նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Խաչատրյանին «ճիշտ խոսքերի համար»:

 

Առնչվող գրառում

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային (Ֆոտո)

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային…

Սոցցանցերում, այդ թվում` ամերիկյան ակտիվորեն շրջանառվում է նոր կատակը. «Ամերիկյան ֆոլկլորի նոր հերոսը Բայդեն Գուդն է։ Ամերիկացիներից փող է վերցնում ու…
ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին ´Տեսանյութ)

ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին…

7-րդ օդադեսանտային դիվիզիայի հրետանին ոչնչացնում է հակառակորդի ինքնագնաց հրետանին:
Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Դոնբասի բանակի հիմնադիր եւ առաջին հրամանատար Իգոր Ստրելկովը, ով ներկայումս Մոսկվայի պաշտոնական քաղաքականության քննարադության պատճառով զրկված է պատերազմին մասնակցելու հնարավորությունից, այս…