• April 14, 2022

Փաշինյանի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար․ դրանք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր․ Արման Թաթոյան

Փաշինյանի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար․ դրանք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր․ Արման Թաթոյան

ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր:

Այս կերպ են պատերազմի ավարտից սկսած միջազգային հանրությունից թաքցվել ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները: Այդ փաստերը թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից:

Լուրջ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել այդ փաստերը բարձրաձայնողները: Տեղի է ունենում պարզապես ինֆորմացիոն բլոկադա:

Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաների կողմից արդարացվել ու օրինականացվել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները, սեփական քաղաքական շահերի համար արվել են Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ՝ անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը, կյանքի և մյուս իրավունքները:

Այս պաշտոնյաները նաև հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախի հետ և չի էլ ունեցել, անտեսվել է, որ ադրբեջանական պետական դոկտրինայում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք» և որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության ու թշնամանքի քաղաքականություն և այլն:

Այս ամենը միջազգային ասպարեզում ազատել է Ադրբեջանի ձեռքերը և հնարավորություն տվել աշխարհը կեղծիքներով լցնելու հաշվին զբաղեցնելու իր շահերի համար նպաստավոր դիրքեր, իսկ մեզ դրել աշխարհաքաղաքական շահերի հորձանուտի մեջ:

Դատապարտելի կերպով առաչ քաշվեց և սկսվեց աշխարհին գովազդվել, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգը այն դեպքում, երբ Ադրբեջանը մեզ հետ խաղաղության մասին շարունակում է խոսել միայն ավերելու ու ոչնչացնելու սպառնալիքներով և շարունակում իր հանցավոր արարքները: Զուգահեռ՝ Հայաստանում սկսվեցին մարդկանց զգոնությունը թմրեցնող հայտարարություններ՝ առանց մեկ գրամ անգամ տեսնելու այդ օրակարգի արդյունքները:

Արդյունքում՝ «խաղաղությունը» մնաց միայն մեզ վրա և ստացվեց այնպես, որ դա պետք է իրականացվի մեր իրավունքների ու արժանապատվության, Հայրենիքի հաշվին՝ ինչ է, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք իրենց քաղաքական շահերն ու պաշտոնների պահպանումը երկրի անվտանգությունից ավելի են գերադասում:

Ուստի, ՀՀ կառավարության ղեկավարի ու, առհասարակ, որևէ այլ պաշտոնյայի կամ պետական մարմնի նման որևէ հայտարարություն չունի լեգիտիմություն և չի կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում»,-գրել է նա:

 

Առնչվող գրառում

Դոնբասի հրետանին ոչնչացնում է ուկրաինական պաշտպանական հենակետը (Տեսանյութ)

Դոնբասի հրետանին ոչնչացնում է ուկրաինական պաշտպանական հենակետը (Տեսանյութ)

Դոնբասի հրետանին ոչնչացնում է ուկրաինական պաշտպանական հենակետը:
Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնելու է Կիևի արևմտյան հովանավորների վրա. Նեբենզյա (Տեսանյութ)

Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնելու է…

ՄԱԿ ԱԽ նիստում, որը նվիրված էր Զապորոժիեի ԱԷԿ-ին ուկրաինական բանակի հասցրած հարվածների թեմային, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Նեբենզյան նախազգուշացրել է.…
Տաշքենդում տղան հզոր էլեկտրահարումից բառացիորեն «տապակվել» է (Տեսանյութ)

Տաշքենդում տղան հզոր էլեկտրահարումից բառացիորեն «տապակվել» է (Տեսանյութ)

Տաշքենդում տղան հզոր էլեկտրահարումից «տապակվել» է: Սոցցանցերի տեղեկություններով՝ նա Wi-Fi էր կարգավորում։