• 14/04/2022

Նացիստները գնդակոծել են փախստականների ավտոշարասյունը, կան զոհեր (+ ՖՈՏՈ)

Նացիստները գնդակոծել են փախստականների ավտոշարասյունը, կան զոհեր (+ ՖՈՏՈ)

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ուկրաինացի զինյալները գնդակոծել են փախստականներով մեքենաների շարասյունը։

Այս մասին Russian Spring-ին հայտնել են Լուգանսկի Հանրապետության դատախազությունից։

Երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 13-ին։ Ուկրաինացի զինյալները ականանետերից և հրետանային զենքերից կրակ են բացել Խարկովի մարզում մեքենաների շարասյան վրա։

«Ականանետների և գնդացիրների կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։