• April 15, 2022

ԽԱՇԱԾ ՁԿԱՆ ՓՈԽԱՐԵՆ` ՆՈՐ ՁԿՆԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԵՎ ԲՈՒՅՍ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶԱՏԿԻ ՁՈՒՆ ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆՈՎ ԿՆԵՐԿՎԻ

ԽԱՇԱԾ ՁԿԱՆ ՓՈԽԱՐԵՆ` ՆՈՐ ՁԿՆԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԵՎ ԲՈՒՅՍ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶԱՏԿԻ ՁՈՒՆ ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆՈՎ ԿՆԵՐԿՎԻ

Մոտենում է Սուրբ Զատկի տոնը: Այս առիթովԻրավունքըզրուցեցՀայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանմանՀԿ նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ հետ:

Պարոն Մամուլյան, մոտենում է Սբ. Զատկի տոնը: Այդ օրը ավանդական հայկական սեղանն ինչպիսի՞ն պետք է լինի:

– Սուրբ Զատիկը մեր իրականության մեջ ամենաճանաչված եւ ամենալավ նշվող տոներից մեկն է, որը գնում է դեպի բնապաշտական ժամանակաշրջան: Քանի որ այն նաեւ Հարության տոն է կոչվում` մեռնող, հառնող Աստվածության, եւ այստեղ ամենահիմնական, ծիսական կերակուրը համարվում է ածիկը: Բայց մենք մի քիչ սխալ ենք պատկերացնում դա: Ածիկը համարում ենք այն խոտը, որի մեջ դնում են ներկած ձվերը: Ածիկի դեպքում ցորենը մութ տեղում աճեցնում են կես սանտիմետր կամ մեկ սանտիմետրի չափով, հետո հավանգով ճզմում են այդ սպիտակ, քաղցր հյութը, որի մեջ եփում են ալյուրը: Ծիսական է համարվում ձուն, ձվախաղը: Եթե չեն ուզում ձուն քիմիական ներկերով ներկել, տորոն բույսի արմատներով ներկելու դեպքում կարող են ստանալ կարմիր գույն: Զատկի ծիսական կերակուրներից է բրնձով, չամչով փլավը: Ձուկը, որը չգիտես ինչու, այդ օրերին միայն խաշում են, բայց ձկից կարող են շատ ավելի հետաքրքիր կերակուրներ պատրաստել:

Կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ Սուրբ Զատկին վերաբերող որեւէ կերակրատեսակով:

– Այո, ընթերցողների հետ կկիսվեմ նախիջեւանյան ԹԵԼԲԱՑ ԿՈՒԲԱԹԻՆ ձկնային կերակրատեսակով:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` իշխանի կամ կարմրախայտի ֆիլե, լոլիկ, պղպեղ եւ խմոր:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ` խմորը գրտնակել 2-3 միլիմետր հաստության, ձկան տեսքով կտրատել: Մնացած կտորներից երկայնքով բարակ թելիկներ կտրատել` մոտավորապես երեք-չորս միլիմետր լայնության: Ձուկը դնել խմորի վրա: Ձկան վրա շարել շերտերով կտրատված լոլիկը, տաքդեղը, համեմել աղով, պղպեղով: Տաքդեղի վրա լցնում են կտրատված թարխուն: Խմորից թելերով հյուսում են ցանց` մի ծայրը կպցնելով ձախ մասի տակի հատվածին եւ տանելով դեպի աջ մասի տակի խմորին կպցնելով: Խմորով հյուսած ցանցի արանքները դնում են կարագ: Վրան քսել ձվի դեղնուց եւ եփել ջեռոցում 180 աստիճանի տակ` տասնութից-քսան րոպե: Այնուհետեւ մատուցել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Առնչվող գրառում

Բացառիկ կադրեր. ռուսական հրետանին ոչնչացնում է թշնամու տանկը (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր. ռուսական հրետանին ոչնչացնում է թշնամու տանկը (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր. ռուսական հրետանին «Կրասնոպոլ» կառավարվող հրթիռի կիրառմամբ ոչնչացնում է թշնամու տանկը: Տանկիստները գիտակցելով, որ կրակի տակ են, փորձեւմ են ակտիվ…
Ռուսական զորքերը մտել են քաղաք և ոչնչացնում են թշնամու դիրքերը (Տեսանյութ)

Ռուսական զորքերը մտել են քաղաք և ոչնչացնում են թշնամու…

Ռուսական զորքերը մտել են քաղաք և ոչնչացնում են թշնամու դիրքերը: «Իրավիճակը լարված է, մի կողմից մենք արդեն մտել ենք քաղաք, գործարանի…
Ռուսական բանակը հարվածել է հիպերձայնային «Կինժալով»

Ռուսական բանակը հարվածել է հիպերձայնային «Կինժալով»

Ռուսական բանակը հարվածել է հիպերձայնային «Կինժալով», որը Ուկրաինայի զինված ուժերը, բնականաբար, չեն կարողանում հետ մղել: Վիննիցայի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի օբյեկտներում…